Հաշվետվություն

Ամանորյա խինդ ու ծիծաղից հետո, ամսի տասին վերսկսեցին դասերը, և այդ առիթով բոլորս ուրախ էինք, քանի որ հունվար ամիսը մեզ մոտ անցնում է շատ հետաքրքիր, մենք ունենում ենք ձմեռային ամենազզվարճալի ճամփորդություննները, ստուգատեսները, փառատոնները, մի խոսքով հունվարյան նախագիծը կատարյալ է: Մենք ունեինք ամենատարբեր ընտրությունները, որպեսզի լավ անցկացնեինք մարզական ստուգատեսը, և ես ընտրեցի դեպի Սևաբերդ ճամփորդությունը, ամսի 11ին գնացինք Սևաբերդ, որտեղ մեզ ուղեկցեց ընկեր Մարիամը: Ունեցանք հիանալի ժամանակ, անմոռանալի հիշողություններ: Նաև այս ամիս ծանրաբեռնված էինք հետաքրքիր սեմինարներով, որոնք հնարավորություն տվեցին ուսումնասիրել արդի թեմաները: Անխտիր մասնակցել եմ բոլոր սեմինարներին և ստացել մնայուն գիտելիքներ:Սովորել և տեղեկություններ եմ ստացել շուկայաբանության, սմմ-ի, qr կոդ ստեղծելու մասին: Ամենից շատ քոլեջում գնահատում եմ ազգայինին մեծ տեղ տալը: Այս ամիսը կարելի է անվանել նաև ազգային ամիս, քանի որ մասնակցել ենք ազգային փառատոների, պարել ազգային պարեր, երգել երգեր, ուսումնասիրել ենք Մշո բարբառը: Ազգայինը, իրոք, շատ կարևոր է: Ունեցել ենք բնագիտատեխնիկական նախագիծ, որին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ և սիրով: Այնտեղ խոսել եմ մի կարևոր թեմայի` չաղտոտելու մասին: Ամփոփելով խոսքս` կասեմ` շատ ուսումանալի ամիս էր ինձ համար: Ունեինք թեթև գրաֆիկ, քան երբևէ, կարծում եմ, որ անսովոր կլինի վերադառնալ սովորական դասերին: Շնորհակալ եմ նոր գիտելիքներիս համար:

Звартноц

Храм святой Гаяне, вместе с Эчмиадзинским Кафедральным собором и церковью Сурб Рипсиме, включен в Список Всемирного наследия ЮНЕСКО, как один из древнейших христианских храмов в мире. как красиво — Храм Небесных Ангелов… .

Армения. Дорогами Легенд. Святой Эчмиадзин и храм Звартноц

По-армянски это звучит как Звартноц. Самый необычный храм Великой Армении был воздвигнут в 640 году, и вся история его строительства и задумки тесто переплетена не только с историей Эчмиадзина, но и всего христианства на Кавказе…

Говорят, храм был настолько хорош, что император Константин пожелал построить у себя в Константинополе такой же! строительство храма велось 20 лет, он был высотой около 50 метров, пышностью в три яруса, и мало зданий на планете могли конкурировать с его красотой!

История его удивительна, и больше похожа на мистическую сагу, чем на официальный научный труд. Испокон веков, еще до начала точных летоисчислений, это место привлекало своей необычной аурой и какой-то магией. На месте живописных развалин храма располагались языческие капища с жертвенными алтарями, и народ шел сюда за утешением и помощью. Время бежало, вкусы менялись, и почти за тысячу лет до нашей эры на эти земли пришел народ Урарту. Урарту тоже были язычниками, они основали тут святилище с каменными клинописными табличками — их нашли и расшифровали археологи. А потом люди в окрестностях Звартноц стали поклоняться блистательному Аполлону, ну или Тиру — его армянскому аналогу… Пока в один прекрасный день царь Трдат, тогда уже больной и немощной, и всё еще язычник и греховодник, не встретил именно тут освобожденного из тюрьмы узника. Это был будущий первый Католикос всех Армян, святой Григорий Просветитель. Случилось это примерно в 301 году, и с этой судьбоносной встречи пошла совсем другая история не только Армении, но и всего христианского мира!

Մշո բարբառ

Մենք այս ամիս ուսումնասիրեցինք մշո բարբառը։ Մշո բարբառը ինձ համար նոր բացահայտում էր։

Մշո բարբառը հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառներից մեկն է։

Խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։

Ներկան կազմում է կը (կըգրիմ, կըկրդամ) մասնիկով։ Բաղաձայնական համակարգը՝ քառաստիճան (բ՛, բ, պ, փ), կատարում է բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժ։

Մշո բարբառի ուսումնասիրության վերաբերյալ հիշատակություններ կան դեռևս 19-րդ դարի վերջերից, իսկ նրա ամբողջական հետազոտությունը կատարվել է 20-րդ դարի առաջին կեսերից, և այդ
գործընթացը շարունակվում է մինչ օրս: Մշո բարբառի լեզվական առանձնահատկությունների քննությամբ զբաղվել են Քերովբե Պատկանյանը, Լևոն Մսերյանցը, Հրաչյա Աճառյանը, Սիրանուշ Բաղդասարյան-Թափալցյանը, Սմբատ Շահնազարյանը, Քերոբ Մադաթյանը,
Բենսեն, Կարօ Սասունին, Սարգիս և Միսակ Բդեյանները, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ:

Ես, որպես վերջաբան, կարող եմ ասել, որ շատ շնորհակալ եմ Պատվելի Թամարից, քանի որ նրա շնորհիվ մենք մեզ անծանոթ բարբառը սովորեցինք շատ հեշտ։ Մենք կարդացինք և փոխադրեցինք շատ իմաստուն առակներ, կազմեցինք բառարան։ Կարծում եմ ՝ մենք կատարեցինք շատ կարևոր գործ, քանի որ կարևոր է իմանալ այն բարբառը, որով խոսել են մեր պապերը։

Հայ ականավոր թագուհիներ

Կատրանիդե

katringharibyanՀայրենագիտություն  March 17, 2021 1 Minute

Կատրանիդե Բ.jpg

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2]Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։

Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը։

Տավուշի մարզ

Աշխարհագրություն

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդըև Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց ևՄիափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Աղստև գետը Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թհունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է ԳուգարքիԿողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր։ Շնորհիվ այդ ծրագրերի գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց և համայնքային կենտրոն։

Տնտեսություն

Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Բնապահպանություն

 Պարզ լիճը

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։

Տուրիզմ

 Սրանոց կամուրջը

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճըև այլն։

флешмоб

. В переводе со старославянского «вертеп» значит «пещера». Как правило, так называют самую известную в мире пещеру, в которой родился Христос. Во многих христианских странах существует давняя традиция украшать дом рождественским вертепом. В «пещере» изображается прекрасный момент после рождения Христа․ В яслях над ним склоняются Иосиф и Дева Мария, а рядом стоят пастухи, волхвы и ангелы, а также домашняя живность. Слово «вертеп» также неразрывно связано и с другим видом искусства, которое появилось в России в XVIII веке. Но наиболее ярко данный вид искусства развит в Неаполе, его также называют ,, Неополитанским вертепом,,․ С каким видои искусства ассоциируется данное выражение? Дайте развернутый ответ․

Captionless Image

Композиция традиционной сцены рождения Христа состоит из фигурок персонажей, описанных в Библии: Дева Мария, младенец Иисус, святой Иосиф, волхвы, вол, осёл и другие свидетели чуда. Впрочем, персонажей, в особенности в неаполитанском варианте, гораздо больше – иногда их количество даже переваливает за сотню.

2. Янтарная комната – шедевр искусства XVIII века, бесследно исчезнувший во время Великой Отечественной войны. Янтарный кабинет представлял собой сложную компо­зицию из отдельных деталей общей площадью около 55 м2. Это было уникальное и ценнейшее произведение из янтаря, выполненное высоким мастерством исполнения. В 1712 г. Янтарной комнатой восхитился сам Петр I, прибывший в Берлин. А в 1716 г. прусский король подарил убранство янтарной комнаты царю Петру I. Столь ценный подарок был не только данью уважения к России, победившей армию короля Карла XII, но и платой за безопасность восточных границ Пруссии. В каком из дворцов Петр I решил поместить Янтарную комнату, в которой последняя хранилась больше 200 лет?

Captionless Image

Екатерининский дворец в Царском селе

3. Какой зимний спортивный атрибут в Россию в конце XVII века привез Петр Первый из Голландии, где катание на этом атрибуте было любимым народным развлечением? Пришлось оно по душе и царю Петру, который решил «заразить» этой веселой забавой русский народ.
Коньки

4. Дайте объяснение следующим фразеологизмам
Навострить лыжи- Намереваться скорее уйти куда-либо или откуда-либо․

Навострить уши -Внимательно прислушаться к чему-либо или нибудь

Закатать губу- Мечтать получить то, что малодоступно

5. Иcтopия o герое Геракле – сыне Зевса и царицы Алкмены пoявилacь еще в Aнтичнoй Гpeции. Прославился же Геракл тем, что совершил двенадцать таких подвигов, которые до него никому не удавалось выполнить․ Приведите фразеологизмы, которые связаны с ,,Подвигами Геракла,, и дайте им толкование․ Сам же фразеологизм ,,Подвиг Геракла ,, означает – преодоление труднейшего препятствия․

авгиевы конюшни – так называют сильный беспорядок, запущенность в делах или помещение, в котором царят грязь и беспорядок.
взять быка за рога – Начинать действовать энергично, решительно, сразу и с самого важного в трудном деле
Геркулесовы столпы— это край света, предел мира и выражение «дойти до геркулесовых столбов» означает «дойти до предела».

Дома

Հայաստան- Армения, Армянин, Армянка
Ռուսաստան- Россия, Русский, Русская
Վրաստան- Грузия, Грузины, Грузинки
Կիտայ- Китай, Китайцы, Китаянки
Պոլշա- Польша, Поляки, Полячки
Կազախստան- Казахстан, Казахи
Հունաստան- Греция, Греки, Гречки
Ֆրանսիա- Франция, Французы, Француженки
Իտալիա- Италия, Итальянец, Итальянка

Ադրբեջան- Азербайджан, Азербайджанец, Азербайджанкa
Թուրքիա- Турция, Турок, Турчанка
Չեչիա- Чечня, Чеченец, Чеченка
Ուկրանիա- Украина, Украинец, Украинка
Լիտվիա- Латвия, Латвиец, Латвийцы
Էստոնիա- Эстония, Эстонцы, Эстонки

Ատոմի կառուցվածքը

Առաջադրանք՝ 5 պարագրաֆներից ընտրել այն թեման, որն ամենից շատ դուր եկավ և խոսել դրա մասին։

Ատոմը դա քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ է։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 պիկոմետր, մեկ մետրի տասը միլիարդերորդը։ Փոքր չափերի պատճառով ատոմների վարքագծի վերաբերյալ դասական ֆիզիկայի կանխատեսումները նկատելիորեն սխալ են, ինչը պայմանավորված է քվանտային էֆեկտներով։ Ֆիզիկայի զարգմացման ընթացքում ատոմային մոդելները հիմնվել են քվանտային սկզբունքների վրա՝ ատոմի վարքագիծն ավելի լավ կանխատեսելու և բացատրելու համար։ Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը: 19-րդ դարի վերջին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն մասնիկներ, որոնք մոտ 2 հզ. անգամ փոքր են ատոմներից:

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: 

Բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Ատոմները կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ:Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրականիոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասականիոնի:

Ռեզերֆորդն առաջարկել է ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են:

Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից:

Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ 92 պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել:

Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող թիվը:

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։ Մարզի բնական պայմանները և հարստությունները Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`   տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ: Մարզի բնակչությունը Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը: Քաղաքները Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա: