Սևաբերդ, պատում

  • Անմոռանալի ճամփորդությունններիս թվին գումարվեց ևս մեկը՝ դեպի Սևաբերդ ճամփորդությունը: Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում` Գեղամա լեռների լանջին: Մենք ունեցանք հիանալի ժամանակ: Դեպի Սևաբերդ հատկապես շատ են այցելությունները ձմռանը, քանի որ կան պայմանները թե´ սահելու, թե´ թավալվելու ձյան մեջ, թե´ դահուկ քշելու, կարճ ասած` վայելելու ձյունը: Չնայած ցրտին` բոլորս լիաթոք խաղացինք, սահեցինք, ծիծաղեցինք: Մեր ապահովությունն ու լավ ժամանցը ապահովեցին Ընկեր Մարիամը և ընկեր Հեղինեն: Բոլորս գոհ վերադարձանք: Մինչ այս շատ էի բողոքում` ինչու՞ Երևանում ձյուն չկա, իսկ հիմա ընկեր Մարիամի շնորհիվ կարելի է ասել « հավեսս հանեցի»: Շնորհակալ ենք անմոռանալի ժամանակի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *