Հաշվետվություն

Ամանորյա խինդ ու ծիծաղից հետո, ամսի տասին վերսկսեցին դասերը, և այդ առիթով բոլորս ուրախ էինք, քանի որ հունվար ամիսը մեզ մոտ անցնում է շատ հետաքրքիր, մենք ունենում ենք ձմեռային ամենազզվարճալի ճամփորդություննները, ստուգատեսները, փառատոնները, մի խոսքով հունվարյան նախագիծը կատարյալ է: Մենք ունեինք ամենատարբեր ընտրությունները, որպեսզի լավ անցկացնեինք մարզական ստուգատեսը, և ես ընտրեցի դեպի Սևաբերդ ճամփորդությունը, ամսի 11ին գնացինք Սևաբերդ, որտեղ մեզ ուղեկցեց ընկեր Մարիամը: Ունեցանք հիանալի ժամանակ, անմոռանալի հիշողություններ: Նաև այս ամիս ծանրաբեռնված էինք հետաքրքիր սեմինարներով, որոնք հնարավորություն տվեցին ուսումնասիրել արդի թեմաները: Անխտիր մասնակցել եմ բոլոր սեմինարներին և ստացել մնայուն գիտելիքներ:Սովորել և տեղեկություններ եմ ստացել շուկայաբանության, սմմ-ի, qr կոդ ստեղծելու մասին: Ամենից շատ քոլեջում գնահատում եմ ազգայինին մեծ տեղ տալը: Այս ամիսը կարելի է անվանել նաև ազգային ամիս, քանի որ մասնակցել ենք ազգային փառատոների, պարել ազգային պարեր, երգել երգեր, ուսումնասիրել ենք Մշո բարբառը: Ազգայինը, իրոք, շատ կարևոր է: Ունեցել ենք բնագիտատեխնիկական նախագիծ, որին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ և սիրով: Այնտեղ խոսել եմ մի կարևոր թեմայի` չաղտոտելու մասին: Ամփոփելով խոսքս` կասեմ` շատ ուսումանալի ամիս էր ինձ համար: Ունեինք թեթև գրաֆիկ, քան երբևէ, կարծում եմ, որ անսովոր կլինի վերադառնալ սովորական դասերին: Շնորհակալ եմ նոր գիտելիքներիս համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *