Արշակունի արքաներ. Խոսրով 3-րդ, Տիրան, Արշակ 2-րդ

Ժամկետը՝ մարտ 7-11

Նպատակը՝

  • Ուսումնասիրել 4-րդ դարում՝ Արշակունի արքաների ներքին եւ արտաքին քաղաքականությունը
  • Ծանոթանալ պատմական մայրաքաղաք Դվինին և քաղաքի վերականգնման աշխատանքներին

Առաջադրանք

  • Ներկայացնել Արշակ 2ի արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը
    Արշակ երկրորդը հայ Արշակունիների տոհմից սերված թագավոր էր։ Նա լավ քաղաքական գործիչ էր։Նա կառուցում է Արրշակավան քաղաքը որտեղ ժամանակի ընթացքում սկսեցին բնակություն հաստատել տարբեր նախարարական տներից հեռացած կամ փախուստի դիմած ծառաներ եւ գաղթականներ։ Այդ պատճառով դավադիր նախարարները միացան եւ դավադրություն կազմակերպելով հարձակվեցին Արշակավանի վրա։ Այդ միջադեպից հետո Արշակ թացավորը նախարարների հետ հաշտութուն կնքեց, բայց դա միայն ժամանակ շահելու համար էր։ Իր ուժերը վերականգնելուց հետո հարձակվեց այն նախարարական տների վրա որոնք ավերակների էին վերածել Արշակավանը։ 353թ կաթողիկոս է ձեռնադրվում Ներսես Մեծ կաթողիկոսը։ Նրա օրոք արգելվեցին թաղումների ժամանակ լաց ու կոծը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Նա ամուսնացել էր իր եղբորորդու կնոջ՝ Փառանձեմի հետ եւ ապա ծնվում է Պապը, ով հետագայում դառնալու էր հայ հզոր թագավորներից մեկը։ Արշակը նաեւ պատերազմների է վրել հարեւան երկրների հետ հատկապես Սասանյան Պարասկաստանի դեմ։ Սակայն երբ պետք է հաշտություն կնքելու համար թագավորը գնար Պարսկաստան։ Շապուհ թագավորը խաբեությամ նրանց բանտարկեց ու սպաեց նրանց։
  • Նկարագրե՛լ Դվին մայրաքաղաքը
    Դվինը Հայաստանի յոթերորդ մայրաքաղաքն էր։ Այն գտնվում է ներկայիս Արարատ մարզի Արտաշատ քաղաքի մոտակայքում։ Այն բազմաշրտ քաղաք , որը նշանակում է, որ այն դարերը ընթացքում վերակառուցվել է։

Արդյունքը՝

Արտագնա պարապմունք Դվինի հնավայրում

Օգտակար հղումներ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *