Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²
Փոստային ինդեքսը`   2201-2506
ISO 3166-2`   AM.KT
FIPS 10-4`   AM05

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:Բնական պայմանները և հարստությունները Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև`   Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները`   անձեռակերտ բազմանիստ պրիզմաները: Բնակչությունը Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ: Քաղաքները Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին`   Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը`   սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը`   առողջարանային կենտրոն: Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

ՀՀ մարզեր

Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի։ Մարզպետներն իրականացնում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում։ Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։

ՄարզըՄարզկենտրոնը
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան
Վայոց ձորԵղեգնաձոր
ՏավուշԻջևան

Տավուշի մարզ

Աշխարհագրություն

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդըև Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց ևՄիափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Աղստև գետը Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թհունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է ԳուգարքիԿողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր։ Շնորհիվ այդ ծրագրերի գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց և համայնքային կենտրոն։

Տնտեսություն

Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Բնապահպանություն

 Պարզ լիճը

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։

Տուրիզմ

 Սրանոց կամուրջը

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճըև այլն։

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։ Մարզի բնական պայմանները և հարստությունները Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`   տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ: Մարզի բնակչությունը Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը: Քաղաքները Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:

Էկոլոգիական բնագիտական նախագիծ

Նախագծի անդամներ՝ Սոնա Սուքիասյան, Միլենա Ալեքսանյան։

Նպատակ՝ ինչպես մաքուր պահել շրջակա միջավայրը։

Խնդիր՝ շրջակա միջավայրի աղտոտվածություն։

Աղտոտում

Շրջակա միջավայրի աղտոտումը հիմնական խնդիրներից մեկն է, որն ազդում է կենդանի էակների, մոլորակի, մարդու առողջության վրա: Այս աղտոտվածությունն ամեն օր ավելանում է սոցիալական և արդյունաբերական զարգացման շնորհիվ: Կան տարբեր Աղտոտման տեսակները : Աղտոտման յուրաքանչյուր տեսակ ունի իր պատճառներն ու հետևանքները:

Աղտոտիչները կարող են լինել, օրինակ, թունաքիմիկատները, թունաքիմիկատները, աղտոտող գազերը և այլ քիմիական նյութեր, ինչպիսիք են նավթը, ճառագայթումը և քաղաքային թափոնները: Մարդիկ ունեն տարբեր տնտեսական գործունեություն, որոնք պայմանավորում են տարբեր աղտոտող տարրերի առաջացումը: Վերոհիշյալ աղտոտիչներից շատերի արտադրության հիմքում ընկած են մարդկային գործողությունները, ինչպիսիք են արդյունաբերությունը, առևտուրը կամ հանքարդյունաբերությունը:

Շրջակա միջավայրի աղտոտումը անմիջականորեն կապված է երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հետ, Եթե ​​երկիրը զարգացած է, ավելի նորմալ է, որ դրա աղտոտվածությունն ավելի մեծ լինի: Այդ պատճառով անհրաժեշտ է բոլոր երկրներում ներդնել կայուն զարգացման հայեցակարգ:

Շրջակա միջավայրի աղտոտման պատճառները և հետևանքները

Պատճառները

Մարդը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատասխանատուն է. Նրա արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացումը և բնակչության աճը վերջին տարիների աղտոտման աճի ամենաակնառու պատճառներից են: Այս եղանակով աղտոտող գազերի արտանետումները, թափոնների արտադրությունը, անտառների հատումն ու այրումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, նավթի շահագործման, ինչպես նաև առօրյա կյանքի հետ կապված գործողությունները: մարդու, շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից են:

Հետեւանքները

Աղտոտումը շրջակա միջավայրի վրա սարսափելի հետևանքներ է առաջացնում. Այն էկոհամակարգերում փոփոխություններ է առաջացնում, որոնք ուղղակիորեն ազդում են կենդանիների և բույսերի կենսապայմանների վրա, ազդում են մարդկանց առողջության վրա, կարող են հանգեցնել տեսակների ոչնչացմանը և, որպես հետևանք, նպաստում են գլոբալ տաքացման շեշտադրմանը գազերի, որոնք առաջացնում են ջերմոցային էֆեկտ:

Գոյություն ունեն բնապահպանական հիմնախնդիրների բազմաթիվ օրինակներ, սակայն վերջին տարիներին բնապահպանական փորձագետների ուշադրությունը գրաված խնդիրը պլաստմասե նյութերի միջոցով շրջակա միջավայրի աղտոտումն է: Պլաստմասե նյութերը մարդկային արտադրանքներում ամենաշատ սպառում ունեցող նյութերն են, որոնց ամբողջ երկիր մոլորակում հանդիպում ենք մեծ քանակությամբ: Պլաստմասե նյութերից պատրաստված ապրանքները օգտագործվելուց հետո հողում և աղբերում կուտակվում և մնում են որպես չքայքայվող թափոններ, որովհետև բնական պոլիմերներին հակառակ, արհեստական ու սինթետիկ պոլիմերները, ինչպես օրինակ Նայլոնը, տարիներ շարունակ առանց փոփոխվելու մնում են բնության մեջ չմշակված տեսքով՝ դրանցում հատուկ էնզիմի բացակայության պատճառով: Նշված նյութերը օդի ու ջրի փոխանակումներում և ֆիզիկական ու քիմիական ռեակցիաներում խանգարման պատճառ են դառնում: Օրինակ՝ բույսերի արմատները հողում առկա պլաստմասե նյութերով շրջափակվելու և դրանց հարևանությամբ գտնվելու պատճառով, խանգարվում է բույսերի կողմից ջրի ու սննդարար նյութերի ներծծման գործընթացը, արդյունքում որոշ ժամանակ անց բույսի արմատների շրջակայքում առաջանալու են անհավասարակշռված ջերմություն, խոնավություն և քիմիական առանձնահատկություններ, որոնք բույսի աճի նվազեցման կամ ընդհանրապես չորացման պատճառ են դառնում: Այստեղ շրջակա միջավայրին ամենամեծ վնասը հասցնում են պլաստմասե տոպրակները:

Պլաստմասե տոպրակները, որոնք դեն են նետվում որպես աղբ, շրջակա միջավայրը աղտոտում են՝ միջավայրում ավելի քան 500 տարի գոյատևելու պատճառով: Այդ տոպրակները տեղափոխվում են քամու միջոցով և մտնում են գետերի ու ջրատարների մեջ: Բացի այն, որ այդ տոպրակները խցանում են ջրատարները և ջրի անշարժության և առավել աղտոտման պատճառ են դառնում, հաճախ մուտք են գործում ծովային բնակմիջավայր և հայտնվում ծովային կենդանիների սննդային շղթայում: Տարեկան հազարավոր տեսակ ջրային կենդանիներ, այդ թվում կետերը, դելֆինները, փոկերը, կրիաները և ծովային թռչունները խեղդվում և մահանում են այդ տոպրակներն ուտելու պատճառով: Բնապահպանության գծով հետազոտող Դեյվիդ Լայսթը իր զեկույցում հաստատեց այդ հանգամանքը՝ գրելով. Պլաստմասե նյութերը նավթի, ծանր մետաղների ու այլ թունավոր նյութերի չափ ջրային կենդանիների մահվան պատճառ են դառնում: Օրինակ՝ մեդուզան հանդիսանում է կրիաների ու ծովային թռչունների սնունդը: Կրիաներն ու ծովային թռչունները հեշտությամբ կարող են ուտել պլաստմասե նյութերի պես մանր իրեր իրենց իսկական սննդի փոխարեն: Օվկիանոսում աղբ թափելու վերաբերյալ միջազգային օրենքների առկայությամբ հանդերձ, ենթադրվում է, որ նավերը օվկիանոսում թափում են օրական 500 հազար կտոր պլաստմասե տոպրակներ և տարաներ:

Ցավոք սրտի պլաստմասե նյութերի հատկությունն այնպիսի է, որ նույնիսկ թաղվելու դեպքում ևս վնաս են պատճառում շրջակա միջավայրին, քանի որ դանդաղ քայքայման և նավթային նյութերի պարունակման պատճառով կարող են թաղման վայրում ստեղծել լատեքս, որը ստորգետնյա ջրեր ներթափանցելով, մուտք կգործի նույնիսկ մարդկանց սննդային շղթա: Այս բնագավառում նշվում է, որ շրջակա միջավայրին լուրջ վնասներ է հասցնում նաև պլաստմասե նյութերի այրումը: Պոլիմերային թափոնների այրման պատճառով, արտադրվում են այնպիսի գազեր, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը, ծծմբային անհիդրիդը, քլորային թունավոր գազերը և այլն, որոնք խիստ վտանգավոր են և ահավոր կերպով աղտոտում են օդը: Հարկ է նշել, որ թափոնների թաղման կենտրոններում աերոբ և անաերոբ խմորումներից առաջացած գազերը կարող են ներթափանցել հողի ներքին շերտերի մեջ և խանգարումներ առաջացնել երկրագործական հողերում: Թափոնների թաղման վայրերին մոտ գտնվող շրջաններում կատարված ուսումնասիրությունների համաձայն, առկա մեթան (CH4) գազի քանակը գնահատվել և հաստատվել է շուրջ 60 տոկոս, իսկ ածխածնի երկօքսիդի (CO2) քանակը՝ առավելագույնս 30 տոկոս, ինչը անշուշտ ազդեցություն ունի այդ շրջանի բույսերի աճի վրա:

Վերջին տարիներին բազմաթիվ պետությունների համար խնդիրներ առաջացրած թափոնների տեսակներից են դեն նետելու այն նյութերը, որոնք բազմաթիվ քաղաքներում թերևս այնքան էլ աղբ չեն համարվում և դրանք տեղ չեն գտել նրանց թափոնների կառավարման ծրագրում, մինչդեռ այդ տեսակ թափոնները վնասակար են շրջակա միջավայրի համար: Խոսքը վերաբերում է էլեկտրոնային թափոններին, որոնք մի կերպ տեղ են գտել զարգացած պետությունների աղբի զամբյուղում: Օրինակ՝ Ավստրալիայում մարդիկ դեն են նետում տարեկան մոտ 100 հազար տոննա քաշով հեռուստացույցներ, համակարգիչներ և սարքավորումներ, այսինքն մոտ 5կգ մեկ շնչի հաշվով: Սակայն թվում է, թե այդ երկիրը գտել է իր խնդրի լուծումը և իր էլեկտրոնային աղբը ուղարկում է զարգացող պետություններ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որտեղ ցավոք սրտի հիմնականում թաղվում են ոչ պատշաճ ձևով: Այս հանգամանքը սպառնում է այդ երկրների հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը: Չինական լրատվական կայքերից մեկի համաձայն, այդ երկիրը հանդիսանում է աշխարհի էլեկտրոնային աղբի 70 տոկոսի վերջնական հանգրվանը: ՄԱԿ-ի բնապահպանական զեկույցի համաձայն, այլ պետություննների թափոնների «հյուրընկալը» լինելուց բացի, Չինաստանը այդ բնագավառում հանդիսանում է նաև մեծ արտադրող, այնպես որ 2010թ. այն արտադրել է մոտ 300 հազար տոննա աղբ և կանխագուշակվում է, որ 2020թ. այդ պետության էլեկտրոնային աղբի քանակը ավելանալու է 2007թ. համեմատությամբ 200-400 տոկոսով: Հեռուստացույցներից ու բջջային հեռախոսներից գոյացած թափոնների քանակը ավելացել է հաջորդաբար 7 և 2 տոկոսով:

Երրորդ աշխարհի պետություններում էլեկտրոնային աղբի ոչ սկզբունքային վերամշակումը հանգեցրել է լայնածավալ աղտոտումների: Այդ պատճառով 1989թ. ՄԱԿ-ը ստեղծեց մի դաշնագիր՝ զարգացած պետություններից դեպի աղքատ պետություններ վտանգավոր թափոնների արտահանման գործընթացը վերահսկելու նպատակով, որի միջոցով ցանկացած պետություն կարող է միակողմանիորեն արգելել այդ ապրանքների ներմուծումը և արտահանող պետությունները պետք է ստանան ներմուծվող պետության համաձայնությունը: ԱՄՆ-ը երբեք չստորագրեց այդ դաշնագիրը, իսկ Չինաստանի պես պետությունները հրաժարվեցին ստորագրել այդ պայմանագիրը այդ սարքավորումների վերամշակումից ստացած չնչին եկամտի հույսով: Ներկայումս աշխարհի համակարգիչների ու բջջային հեռախոսների 70 տոկոսը վերամշակվում է Չինաստանում:

Զարգացած պետություններից դեպի զարգացող պետություններ միայն էլեկտրոնային աղբ չէ, որ արտահանվում է, այլ նաև թունավոր և ատոմային թափոններ, որոնք խիստ վտանգավոր են և այսօր վտանգում են մի շարք զարգացող պետությունների բնակչության կյանքն ու շրջակա միջավայրը:

Տավուշի մարզ

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդըև Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց ևՄիափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Աղստև գետը Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թհունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է ԳուգարքիԿողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր։ Շնորհիվ այդ ծրագրերի գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց և համայնքային կենտրոն։

Տնտեսություն

Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Բնապահպանություն

 Պարզ լիճը

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։

Տուրիզմ

 Սրանոց կամուրջը

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճըև այլն։

Առաջադրանքների փաթեթ

  1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։
  3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։
  4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։
  5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։
  6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

1․ Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

2․

Աչքասար լ․ -3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

3․ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է։ Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների ( Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը։ Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով։ Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

4․ Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

5․ Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Արդյունաբերության արտադրանքի ծավալով ՀՀ-ի 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է։ խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական թելեր, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ։

6․ Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։

Տրանսպորտ և կապ

1.Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

 Տրանսպորտի շնորհիվ են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք առանձին երկրների և համաշխարհային տնտեսության
զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են:

2.Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն: 

Բեռնաշրջանառությունը — բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով
Ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

3.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞ 

Շատ կարևոր են հատկապես ավտոմեքենաները, ավտոբուսները, բեռնատարները և ինքնաթիռները:

Տրանսպորտային միջազգային գլխավոր ուղիները

1.Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

2.Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 

3.Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց: 

Գործնական աշխատանք

1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

.Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերությունը,էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը։

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

. Տարածքային գործոն. Բնառեսուրսային գործոն. Տրանսպորտային գործոն. Աշխատանքաին ռեսուրսների գործոն. Տարածքային համակենտրոնացման գործոն. Էկոլոգիական գործոն. Գիտատարության գործոն. Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն:

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Էներգատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: 

08.jpg
image032.jpg

Աշխատատար արտադրություն – աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը: 

shvejnyj_cex-shveynaya_fabrika-kari_gorcaran.jpg

Ջրատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր: 

images (3).jpg

Գիտատար արտադրություն – այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն: 

download.jpg