Առաջադրանք

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Էրէք անծանոթ երիտասարդները դուրս բերվեցին սրճարանից ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Նորահայտ մի առեղծված լուծվում է հիմա գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբեւայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:
սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:
Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:
Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:
Ձիու արեւազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Առաջադրանք

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։

1677թվականի գաղտնի ժողովը գումարվում է Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից Էջմիածնում:

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։

Կարգապահության այս նոր խախատումը կատարվեց նորակոչիկի կողմից:

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Սատանան ու չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից:

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

Ու հանկարծ իշխանավորի կողմից նկատվեց շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս- քչախոս, տեղյակ- անտեղյակ, շնորհալի- անշնորհք, բարձրանալ- իջնել, հաղթանակ- պարտություն, սուր-բութ, սահմանադրական- հակասահմանադրական, զառիվեր- զառիվար, հեղափոխական- անհեղափոխական, բարեբախտաբար- դժբախտաբար, մակընթացություն, տեղատվություն- բախտավոր- դժբախտ, անբախտ:

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

4․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան դրդեց այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը կոտրելու համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում լցված է եղել իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը հավաքվելը ավանդույթ է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի վախեցավ, իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ սարսափեց:

5․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային- ջուր, լծկամ- լույծ, հնչերանգ- հունչ, մայրաբար, իջնել-էջ , համբուրել-համբույր, ընձուղտ- ինձ, չարագույժ, սրտատրոփ- սիրտ , սրընթաց- սուր, մեղմօրոր, գունանկար- գույն, մթնշաղ- մութ, ապօրինի- օրեն, կիսադեմ- կես, զինվոր- զեն, մամռապատ։

6․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել- փառաբանել, զուլալ- մաքուր, պարզ, օգնել- աջակցել, օժանդակել, մեծ- հսկա, աժդահա, սիրելի- պաշտելի:

Կազմել հետևյալ բայերի բազմապատկական ձևերը

թշթշալ, գզգզել, ծամծմել, ճաքճքել, ծակծկել, բզբզալ, թափթփել, քաշքշել, գրոտել, փշրոտել, խշխշալ, կրծոտել, խազխզել , կոտրտել, դողդղալ, խոցոտել, նստոտել, ճանկռոտել, փորփրել, ձգձգել, փայփլել, պոկոտել, տզտզալ, վազվզել, թռչկոտել, կապկպել, կծմծել, ֆշֆշալ, չափչփել, տաշտշել

Կռվի ժամանակ տղաները իրար քաշքշեցին։ձ

Նա ձգձգում էր գումարիս վերադարձը։

Շունը կծոտում էր ոսկորը;

Ցրտից ձեռքերս և ոտքերս դողդղում էին;

Ասեղը ձեռքին՝ ծակծկում էր բոլորիս։

Առաջադրանք

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք էիին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին քաղցրանում։ Հուլիսին, օգոստոսին այնքան էին, որ մեղր էր դառնում, մատներս իրար էին կպչում: Օգոստոսի վերջում, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչները քաղցր էին։ Մինչև Վարագա խաչի տոնը կամ իրենք իրենցով ընկնում էին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակը։ Մի Խիճ , մի խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիները, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Փակուղի էինք սարքում, որպեսզի թութերը առուների մեջ չնկնեին գետով չգնային։ Արմատերը փխրեցնում էինք, ամեն յոթը օրը ոռոգում էինլ, ջրով ողողում էինք։

Բայեր


Դուրս գրիր բոլոր բայերը և որոշիր՝ ինչ խոնարհման են պատկանում։
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում՝ աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում, հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել ՝ սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել, և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

Ե խոնարհում -ասել, եղել, նետել, խառնել, թռչել, հասնել, հարվածել, սովորել, նվիրել

Ա խոնարհում – գալ, դառնալ, թմփացնել,

Գրիր 5-ե խոնարհման եւ 5-ա խոնարհման բայ

երազել,հոգնել,լսել, պայքարել, մարզվել

գիրանալ, փոքրանալ, ձանձրանալ, մեծանալ, խորանալ

Հունվարյան ֆլեշմոբ

1․1․ Փոխադրի՛ր արևելահայերեն հետևյալ նախադասությունները։ «Ի սկզբանէ արար Աստուած զերկիրն եւ զերկիր։ Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ, եւ խաւար ի վերայ անդնդոց»։ (Ծնն․ Ա․1․)

Պատասխան

Ի սկզբանէ արար Աստուած զերկիրն եւ զերկիր- Սկզբից Աստված ստեղծեց երկիրն ու երկիրը.
Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ, եւ խաւար ի վերայ անդնդոց- Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ, և խավարը անդունդն էր:

1․2․ Բացատրի՛ր ,,քաոս,, բառի ծագումը և իմաստային նշանակությունները։

Պատասխան

քաոս – բացատրություն` Հին հունական դիցաբանության ու փիլիսոփայության մեջ՝ անծայրածիր տարածություն, որ իրենից ներկայացնում է աշխարհի նյութական տարրերի խառնակ ամբողջությունը, որից ծագել են բոլոր գոյացությունները:

1․3․ Գտի՛ր «քաոսի» դիցաբանական «կենսագրությունը»։

Պատասխան

Քաոս՝ հունական դիցաբանության աստվածներից։ Ըստ դիցաբանության՝ Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսն ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։
Ըստ հունական դիցաբանության՝ ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին՝ Գեան։

2․Ստուգաբանական ի՞նչ ընդհանրություններ ունեն «հավ, աղվես, գայլ, արջ, շուն» բառերը։

Պատասխան

3․Ի՞նչ ընդհանրություն ունեն «Աստվածաշունչը» և գրադարանը։

Պատասխան

4․ Առակ, անառակ, խայտառակ։ Բացատրի՛ր բառերը՝ չկորցնելով իմաստային կապը։

Պատասխան

Առակ- Խայտառակություն, նախատինք:
Անառակ- Անբարոյական:
Խայտառակ- Ամոթալի, ամոթանքի արժանի:

5․ Գտի՛ր անձնավորումները։ Գիշերվա մեջ կժերն իրար//Շշնջում են կավե խոսքեր,//Եվ կենդանի շշուկներից//Կավե շուրթերն են դալկանում,//Հողի խորունկ շերտերի մեջ//Զնգզնգում են ջրի հոսքեր,Եվ կարոտը կծկըվելով,//Հեռու սարերն է բարձրանում: Ռ․Դավոյան

Պատասխան

6․Շարադրի՛ր մտքերդ «Ազգագրություն» թեմայի շուրջ։

Պատասխան

Ազգագրություն գիտություն որ զբաղվում էր Ցեղերի՝ ազգերի՝ ժողովուրդների կենցաղի, սովորությունների ու մշակույթի նկարագրությամբ ու դասակարգությամբ:
Ազգագրության ուսումնասիրության հիմնական առարկան աշխարհի ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական մշակույթի, պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Կարևոր նշանակություն ունի էթնոգենեզի՝ այս կամ այն էթնոսի ծագման պատմության, սոցիալական ինստիտուտների կայացման ուսումնասիրությունը։

Առաջադրանք

Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

Քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, իննսունիններորդ։

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, գյուղում դիմանալ չէր լինում :

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե ձայները թողնեին:

Նա այնքան գեղեցիկ էր, որ անտարբեր չէինք կարող լինել :

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն դրսում կարծես ցերեկ լիներ :

4․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)

Առաջադրանք

  1. Ստեղծիր կապակցություններ` փակագծում տրված բառերը եզակի կամ հոգնակիդնելով:

Ազգը հպարտանում է, մերոնք սիրում են, զորքը կռվում է, մտավորականությունը աջակցում է, վարդանանքը մարտնչում է, դեղորայքը ստացվել է, ավագանին ժամանել է, պապոնք ապրումեն, համայնքը մասկնակցում է, նախիրը բարձրանում է, ժողովուրդը դիմանում է, աշակերտությունը որոշում է:

  1. Կազմիր հետևյալ բառերի սեռականը:

Կատվի, Լուսինեի, արքայի, վերարկուի, ափսեի, երեկոյի, այցելուի, առվի, ձվի, ժողովածուի, լուի, Սարոյի, Մարոյի, Աննայի, մեղվի, տղայի, այգու:

  1. Գրիր հետևյալ բառերի սեռականի մի քանի ձևերը:

Բեռ- բեռի, բեռան

անկյուն- անկյան, անկյունի

Վեդի- Վեդիի, Վեդու

Մեղրի- Մեղրիի, Մեղրու

Լոռի- Լոռիի, Լոռու, Լոռվա

Գյումրի- Գյումրիի, Գյումրու, Գյումրվա

ամառ- ամռան, ամառվա

անկողին- անկողինի, անկողնու

ծագում- ծագման, ծագումի

արյուն – արյան, արյունի

մանուկ- մանկան, մանուկի: 

ծնունդ- ծնունդի, ծննդյան 

հանգիստ- հանգստի, հանգստյան

սուգ- սուգի, սգո

մահ- մահի, մահվան, մահու

Աստված- Աստծո , Աստծու