Տրդատ Առաջին

Տրդատ Ա -ի բազմելը հայոց գահին

Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով:

Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները:

Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք հայերին ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը:

Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի և հարևան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել նրանց:

Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր:

Հռոմեական հզոր կայսրության և նրա դաշնակիցների դեմ կես դար տևած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ:

Պարթև Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ և հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում:

Պարթևստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին:

54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա:

Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա:

Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթևստանը, Ատրպատականը և Հայաստանը:

Տրդատ Ա-ի գահակալում 

Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում: Վաղարշ Ա-ն  շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում:  Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը:  Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:

62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Հռանդեա (Եռանդ) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը: Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել, որոնցից մեկը հենց 53 թ.-ի Խառանի ճակատամարտում հռոմեացիների կրած պարտությունն է՝ հայ-պարթևական զորքերի կողմից:

Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում: Տրդատ Ա-ն համաձայնեց և 64 թ.-ին այցելել Հռոմ ու հայոց թագը ստացավ անձամբ Ներոն կայսրից: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից դեռևս 3 տարի առաջ։

Այսպիսով Տրդատ Ա հիմք դրեց Արշակունիների թագավորությանը:

Հայ ականավոր թագուհիներ

Կատրանիդե

katringharibyanՀայրենագիտություն  March 17, 2021 1 Minute

Կատրանիդե Բ.jpg

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2]Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։

Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը։

Հայկական տարազ

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացիու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով: Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով: Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների` քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ:

Տղամարդու հայկական տարազՏարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:Կանացի հայկական տարազԿանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից: Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը: Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ: Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից: Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ: Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը): Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները: Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը:

Թագավորներից թագավորը

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

Մենք առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

1.Տիգրան մեծը պատանդ է եղել պարթևների մոտ շուրջ 20 տարի:

2.Հայտնի է, որ Տիգրանը  մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին՝ դավաճանության համար։

3.«Տիգրանակերտ» անունով 4 քաղաք է հիմնադրել: Բայցի այդ, Տիգրան Մեծի անունն են կրում/կրել…

  • Տիգրան Մեծի պողոտան, որը գտնվում է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական  շրջաններում։
  • Տիգրան Մեծ զբոսայգին, որը գտնվում է Նոր Նորք համայնքում:
  • Տիգրան Մեծ հյուրանոցը, որը գտնվում է Երևանի   Հանրապետության Հրապարակից ոչ հեռու:
  • «Տիգրան Մեծ» հրատարակչություն՝ Հիմնադրվել է 1968 թվականին`որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տպարան:
  • Տիգրան Մեծ փողոցը Գյումրիում:

4.45 տարեկան հասակում Տիգրան մեծն ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ։

5.Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:

Այդպիդիք են…

  • Տոմազո Ալբինոնի   «Տիգրան, արքա Հայաստանի»», 1697 թ․
  •  Անտոնիո Մ․ Բոնոնչինի « Տիգրան` արքա Հայաստանի» » ,1710 թ․
  • Պիետրո Բերնարդոնի « Տիգրան՝ արքա Հայաստանի» », 1710թ
  • Ալեսանդրո Սկարլատի « Տիգրան»»,  1715թ․
  • Ֆրանչեսկո Գասպարինի « Տիգրան»»,  1719թ.
  • Անտոնիո Վիվալդի  « Տիգրան»»,  1724 թ․
  • Ջեմինիանո Ջակոմելլի « Տիգրան» », 1733թ․
  •  Ջուզեպե Պագանելլի « Տիգրան»»,  1733թ․
  • Սանտո Լապիս « Տիգրան»»,  1739թ.
  • Ջուզեպե Արենա « Տիգրան»»,  1741թ
  • Դանիել Դալ Բարբա « Տիգրան»»,  1744թ․
  • Անտոնիո Պալելլա « Տիգրան»»,  1745թ․
  • Ջովանի Լամպունիանի « Տիգրան»»,  1747թ․
  • Ջուզեպե Կարկանի « Տիգրան»»,  1750թ․
  • Իգնացիո Սելոնիատ « Տիգրան»»,  1757թ․
  • Նիկոլո Պիչինի « Տիգրան»»,  1761 թ․
  • Անտոնիո Տոցցի « Տիգրան»»,  1762թ․
  • Ջուզեպե Կոլլա  «Տիգրան» », 1767թ․
  • Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի « Տիգրան»»,  1767թ.
  • Վինչենցո Ռիգինի « Տիգրան»»,  1795թ․

6.Տիգրան Մեծը մեծ նշանակություն է տվել կրթության ու գիտությանը՝ իրեն շրջապատելով ուսյալ մարդկանցով: Հատկանշական է, որ Տիգրան Մեծի որդի Արտավազդի գրած ողբերգությունները որոշակի չափով պահպանվել ու մեզ են հասել, իսկ Տիգրանի աները՝ Միհրդատ Եվպատորը խոսում էր 22 լեզուներով:

7. Որպես վերջաբան, հարկ է նշել, որ հայոց արքա Տիգրան Մեծի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը հեղինակել են օտար պատմիչներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Ապպիանոսը, Պլուտարքոսը, Ցիցերոնը, Դիոն Կասիոսը և այլոք…

Տիգրան Մեծ, զորեղ արքա

Տիգրան ՄԵծը կամ Տիգրան II իր բավականին մեծ դերակատարումն է ունեցել Հայոց պատմության մեջ։ Նախ, պետք է նշեմ, որ Տիգրանը սկսել է գահակալել 45 տարեկանում, որովհետև մինչ այդ պատանդ է եղել Պարթևստանում։ Այդ ամենը տեղի է ունեցել Ք.ա. 95 թ., երբ հոր մահից հետո, Տիգրան II, Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի հարավարևելյան որոշ հողեր («70 հովիտները»)՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը: Քանի որ Տիգրան II նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Սկսենք նրանից, որ Ք.ա. 94 թ. հայկական զորքերը շարժվում են Ծոփք և գրեթե առանց լուրջ ռազմական գործողություններ իրականացնելու պարտության մատնում Արտանես Երվանդունի արքային․ Ծոփքը միացվում է Հայոց տերությանը, որով Մեծ Հայքը ամբողջանում է: Հռոմեական և պարթևական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու և Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով էլ Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևստանին և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը, որի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ 

Պետական կարգը

Հիմա, եկե՛ք ուսումնասիրենք պետական կարգը, կարծում եմ շատ կարևոր է սա ուսումնասիրելը և շատ հետաքրքիր, քանի որ Տիգրան Մեծը բացի իր ռազմական հաջողություններից, հայոց պատմության մեջ նշանավորվել է նաև որպես պետականակերտ գործիչ և հմուտ դիվանագետ։ Տիգրան Մեծն Իր աշխարհակալական նվաճումներից հետո, ձեռնամուխ է լինում ամուր և կենտրոնացված պետական համակարգի ստեղծմանը։ Նախ, հարկ եմ համարում նշել, որՏիգրան Մեծի տերությունը հելլենիստական տիպի բացարձակ միապետություն էր, որտեղ անսահմանափակ իրավունքներ և բացառիկ հնարավորություններ ուներ միապետը։ Սրանից զատ, երկրի կառավարման համակարգում իր ուրույն դերն ուներ բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ աշխարհաժողովը, որտեղ քննարկվում էին կարևորագույն հարցեր, մշակվում և հաստատվում էին ընդհանուր, համապարտադիր կանոններ և ընթացակարգեր։ Բացառիկ դեպքերում կարող էր գումարվել նաև արտակարգ աշխարհաժողով՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների կապակցությամբ։ Աշխարհաժողովին մասնակցում էին բդեշխները, նախարարները, հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն նաև շինականներն  ու ռամիկները։ Թագավորը երկիրը կառավարում էր արքունի գործակալությունների միջոցով, որոնք պատասխանատու էին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտների համար։ Տիգրան Մեծի համակարգում գործող գործակալություններն էին հազարապետությունը, մարդապետությունը, թագադիր ասպետությունը, սպարապետությունը, մաղխազությունը և այլն։ Արքան նշանակում էր նաև քաղաքների կառավարիչներ, մատռվակապետ և սուրհանդակապետ։Կարևոր է իմանալ նաև, որ հոգևոր իշխանությունը պատկանում էր Մեծ Հայքի գերագույն քրմին, որը հանդիսանում էր նաև երկրի գերագույն դատավորը։  Մնացածը ձեզ համար արդեն ավելի պարզ կլինի նկարից․

Բանակ

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակը կոչվում էր զորանամակ։ Ըստ զորանամակի՝ Տիգրան Մեծը հայկական հողերի ռազմական ներուժի շնորհիվ մարտադաշտ է դուրս բերել շուրջ 120 հազար զինվոր։ Աշխարհակալական նվաճումներից հետո Տիգրանի բանակի թվակազմն ավելացել է՝ ի շնորհս Տիգրանին հավատարմության երդում տված նվաճյալ տարածքների ենթակա թագավորների տրամադրած զորաբանակների։  Բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ Նա ուներ քսան հազար պարսավորներ և աղեղնավոր, հիսունհինգ հազար այրուձի, երեսունհինգ հազար սակրավորներ և այլն։

Տիգրանակերտ մայրաքաղքի հիմնադրումը

Ք․ա․ 70-80 թթ․-ին Տիգրան Մեծը ձեռնամուխ է լինում նոր մայրաքաղաքի ստեղծմանը։ Որպես հայոց ոստանի տեղանք ընտրվում է Աղձնյաց աշխարհում  տեղակայված այն վայրը, որտեղ էլ տասնամյակ առաջ թագադրվել էր արքայական թագով։ Այսպիսով,  նոր մայրաքաղաքը և գտնվում էր հայկական հողերում և կենտրոնական դիրք էր գրավում տիրակալությունում։

Հույն պատմիչ Ապպիանոս Ալեքսանդրիացին հավաստում է, որ քաղաքը եղել է թվով 50 կանգուն, այսինքն՝ 25 մետր պարիսպներով շրջապատված, և ունեցել է միջնաբերդ (ինչպես և հելլենիստական ժամանակաշրջանում կառուցված քաղաքների մեծ մասը): Տիգրանակերտը կարճ ժամանակամիջոցում վերածվում է Արևելքի կենտրոններից մեկի, որն աչքի էր ընկնում հատկապես առևտրի, արհեստագործության և մշակութային կյանքի աշխուժությամբ։ Պլուտարքոսը հավաստում է, որ Տիգրանակերտն ունեցել է վեհաշուք թատրոն։

Տիգրանակերտը լի էր գանձերով, շքեղ կառույցներով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի, միմյանց հետ մրցում էին քաղաքի շինության և ընդարձակման համար։

Տիգրան Մեծի մետաղադրամները

Ինձ թվում է, որ հետաքրքիր ինֆորմացիան կքաղցրացնի մեր նյութը։ Կարծում եմ շատերը տեսել են թագավորների մետաղադրամներից, բայց կարծում եմ, որ քչերը գիտեն, որ որոշ մետաղադրամներ հենց Տիգրան Մեծինն են։ Եկե՛ք, մի փոքր մանրամասնեմ։ Տիգրան Մեծի իշխանության տարիներին ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Դրանք թողարկվում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ (Տիգրանի աշխարհակալության տարիներին) Ասորիքում։ Հայաստանում նրա փողերանոցները գործում էին Տիգրանակերտում և Արտաշատում, իսկ Ասորիքում՝ Անտիոքում և Դամասկոսում։ Տարածված էին առավելապես նրա արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), իսկ ներքին մանր առ ու ծախի համար՝ պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները։ Մետաղադրամների մեծ մասի վրա պատկերված էր Տիգրանի Մեծի կիսանդրին։

Գիտաժողով. «Արևելագիտություն »

Դեկտեմբերի 1ին մի քանի ուսանողներով այցելեցինք Երևանի պետական համալսարան ` ներկա գտնվելու մի գիտաժողովի, որն «Արևելագիտություն» թեմայով էր: Այն շատ հետաքրքիր էր և բովանդակալից. բոլորիս դուր եկավ, տպավորված էինք բոլորս: Գիտաժողովում մասնակիցներից մեկը` Աննա Հակոբյանը, խոսեց Գերմանիայի և Իրանի հարաբերությունների մասին: Գերմանիան կողմ չէր խիստ պատժամիջոցների, նա փորձում էր պահպանել առևտրական կապ Իրանի հետ: Գերմանիան վարում էր չեզոք քաղաքականություն, կառուցում էր կամուրջներ. Գերմանիային գրավում էր Իրանի հարստությունն ու աշխարհագրական դիրքը: Սա մի փոքրիկ տեղեկություն էր մեր քննարկունից:

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցության նախագիծ

Ժամը՝ 13։00-15։00
Թեման՝ Միջազգային հարաբերություններ և Քաղաքագիտություն
Վայրը՝ ԵՊՀ, Պալեանների անվան նիստերի դահլիճ

Այսօր տեղի ունեցավ գիտաժողով Երևանի Պետական համալսարանում ,որին մասնակցեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները։Թեման միջազգային հարաբերություններն էին ժողովը անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից ։ Խոսեցին տարբեր թեմաներից ,որոնք առնչվում էին միջազգային հարաբերություններին և քաղաքագիտությանը։ Ինձ համար տպավորիչ էր ԵՊՀ -ի ուսանող մի աղջկա ելույթ ,ով նկարագրում էր Թուրքիայի վարած քաղաքականությունը հին ժամանակներից առ այսօր, և այս ամենը թե՛ դիվանագիտական առումով թե՛ քաղաքական։Հետաքրքիր էր ավելի մոտիկից ծանոթանալ թե ինչպիսի քաղաքականություն է վարում թշնամին և ինչպես է այդ ամենը անդրադառնում իր դաշնակից և թշնամի երկրների վրա։ուղղվեցին նաև բազմաթիվ հարցեր ,որոնք ստացան համարժեք պատասխան։

Արտավազդ Երկրորդ

  • Արտավազդ 2 թագավորի նկարով կային երկու տեսակի մոտաղադրամներ արծաթային և պղնձային:
  • Արտավազդ  թագավորին տալիս էին տիտղոսներ օր.՝ արքայից արքա, աստվածային:
  • Ք. ա. 1 դարակեսին Կրասոսի մահից հետո Պոմպեոսի և Կեսարի միջև պայքարը մենիշխանության համար բացահայտ բնույթ ստացավ, պայքարում հաղթեց Հուլիոց Կեսարը, որը կարողացավ Ք. ա. 56 թ. հռչակել հռոմի դիկտատոր, այսինքն դառնալ միանձնյա տիրակալ: Սակայն Ք. ա. 44 թ. Կեսարը սպանվեց դավադիր հանրապետականների ձեռքով, որից հետո Հռոմում սկսեց մի նոր քաղաքացիական պատերազմ: Այս անգամ իշխանության եկան Կեսարի կողմնակիցները որոնք կազմեցին Ք. ա. 43 թ. երկրորդ եռապետությունը, դրանք էին Գայոս Օկավիանոսը, Մարկոս Անտոնյոսը և Մարկոս լեպիդոսը:
  • Ք. ա. 40-38 թթ. Պարթևահայկական միացյալ ուժերի հաղթարշավները մինչև Միջերկրական ծովի արևելյան ափին, լուրջ անհանգստություն առաջացրեցին Հռոմում: Քաղաքների բնակչությունը դժգոհ Հռոմեական տիրապետությունից իրենց դարպասները բացում էին դաշնակից զորքերի առաջ արևելք ուղղարկվեց Պասոս զորավարը, որի դեմ վճռական ճակատամարտում Ք. ա. 38 թ. զոհվեց թանգաժառանգ Բակուրը: Իրադարձություններն ավելի անսպասելի ընթացք ստացան Ք. ա. 37 թ.:
  • Պարթև Օրոդես արքայի երկրորդ որդին Բակուրի կրթսեր եղբայր Հրահատը սպանելով իր հորը տիրեց Պարթևստանի գահին: Նաև նա սպանել է բոլոր Պարթևստանի գահին հնրավոր հավակնողներին, այդ թվում նաև Տիգրանի քրոջ և իր եղբոր երեխաներն էին:
  • Մարկոս Անտոնիոսը Արտավազդին գերելուց հետո սկսեց մետաղադրամներ պատրաստել, որոնց վրա գրված էր «Հայաստանը պարտված է»:
  • Արտավազդը ըստ պատմիչների գնահատականների ավելի դիվանագետ էր, դրա համար իր զորքերը չեին հարգում իրեն:

Արտաշեսյաններ, Արտաշես Առաջին

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը: Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը:Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը:

Բագարան, Երվանդաշատ

Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։
    Այն ուներ հոգևորական կենտրոնի նշանակություն։
  2. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։
    Բագարանում են Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։ Ս. Շուշանիկ եկեղեցու հետ կապված կա երկու ավանդություն առաջին՝ այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։
    Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Մ․թ.ա. III դ. վերջին հիմնադրել է Երվանդ Դ-ն։
  4. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։
    Գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։