Մարդն ու հասարակությունը

  • Հասարակությունը և մարդը» թեմայով ուսումնասիրություն պատրաստել։
  • Վերլուծե՛լ Հարություն Սամուելյանի «Գորշագույնություն» շարքը։

Հասարակությունը մարդկանց խումբ է, որը մեզ շրջապատում է։ Շատ հաճախ հարց է ծագում, արդյոք ինչ կաներ, կմտածեր, կզգար, եւ ինչպիսին կլիներ մարդը եթե հասարակությունից հեռու գտնվեր։ Այդ թեմայով արդեն բավականին շատ ֆիլմեր են նկարահանվծ եւ կարծում ամենալավը Ռբինզոն Կրուզոյի մասին ֆիլմն է ։ Հասարակությունը անշուղտ շատ մեծ դեր է կատարում մարդու կյանքում։ Սակայն այն ունի եւ իր լավ, եւ վատ քողմերն ու ազդեցությունը մարդու վրա։ Ցավոք հասարակության մարդու վրա թողած վատ ազդեցությունն ավելի շատ է։ Հասարակության սխալ կարծրատիպերի պատճաջով այն շատ ծանր հետեւանքներ է թողնում մարդու ներաշխարհի, մտածողության, հոգեւիճակի վրա։ Կան շգրված օրենքներ որոնք իբր թե պահպանվում են հասարակության կողմից, բայց դա միայն ձեւականություն է, քանի որ ոչ ոք իրականում չի ուզում այդ ամենին հետեւել։ Հարություն Սամուելյանի «Գորշագությնություն» շարքը շատ լավ է կարողանում այդ ամենն արտահայտել։ Եթե ուշադիր նայենք ամեն նկարին կտեսնենք, որ առաջին նկարում ամեն մարդ ունի իր առանյին, յուրահատուկ գույնը։ Ամեն մեկն այս աշխրհում առանձնակհատուկ է։ Բայց մնացած բոլոր մնարներում մարդիկ աստիճանաբար կորցնում են իրենց գույները, առանձնահատկությունը եւ վերջի նկարի պես դառնում են մոխրագույն, միանման։ Իրականում դա շատ ցավալի է եւ ցավոք դա այդպես է նաեւ իրական կյանքում։ Մարդիկ մտածում են թե ինչ կասեն իրենգ մասին ուրիշները, ինչ կարծիք կկազմեն ե այդ ամենը շատ է խանգարում մարդկանց ցույց տալ իրենց առանձնահատկությունները, այն բոլոր լավ կողմերը որոնք իրենխ ունեն։

Հարություն Սամուելյան, «Գորշագույնություն» շարքից:

Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Շարունակությունն՝ այստեղ

Արդարություն

Արդարության ու հավասարության սկզբունքները յուրաքանչյուր հասարակության գոյության հիմքերն են։ Որքան բարձր է արդարության պահանջը, եւ կայացած է արդարադատությունը, ինչքան հավասար հնարավորություններ են ստեղծված մարդկանց համար, եւ որքան գնահատված են մարդկանց ունակությունները տվյալ երկրում, այնքան հեշտ ու հաճելի է ապրելը։ Վստահ եմ, որ մարդիկ հենց արդարության պակասից եւ անհավասար պայմաններից են նախեւառաջ արտագաղթում սեփական երկրից եւ գնում են հենց այն երկրներ, որտեղ կան արդարություն եւ հավասար հնարավորություններ։

Հասարակ. հարցաշար

  1. Սոցիալական ազատություն-Սոցիալական ազատությունը թույլատրվածի շրջանակներում ազատորեն գործելու հնարավորությունն է, որն ունի իր սահմանները, որի շրջանակներում մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, չվնասելով հասարակությանը. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
  2. Հավասարություն— Հավասարությունը սոցիալական հասարակարգի հասկացություն է, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։
  3. Հանդուրժողականություն-Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման։

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։

4.Կրոնական հանդուրժողականություն-Կրոնն ունի հասարակությունը միավորելու նշանակություն, երբեմն նաև հակառակը մարդկանց արժեքներից կախված պառակտելու դեր։Նեգատիվ մարդկանց նեգատիվ տրամադրությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով հարգանքը մարդու և իր կյանքի, հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։ կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմներն են՝ Աթեիզմը և աշխարհիկությունը.

  • Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

5.Հոգատարություն– 

6.Վստահություն – Վստահությունը համոզվածոթյուն է մեկի ազնվության, պարկեշտության մեջ, հավատ ինչ որ մեկի անեղծության և բարեխղճության նկատմամբ:Վստահության տեսակները՝ մինչանձնային, դիմացինի նկատմամբ, ինքդ քո և շրջակա աշխարհի: Նաև կարող ենք բաժանել իրավիճակային, ընտրովի, կայուն, անկայուն վստահության:

7.Ազգային փոքրամասնություններ․ եզդիներ-Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը. Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում,  Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա 23 դպրոց եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ /1-9 դդ./, տպագրվել և տպագրվում են եզդիերեն դասագրքեր և գեղարվեստական գրքեր, «Էզդիխանա» լրագիրը, օրական կես ժամյա եզդիերեն ռադիոհաղորդում։

8.Ազգային փոքրամասնություններ․ մոլոկաններ-Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում է, որն առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին:Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք ունեն պասի օրերին կաթ խմելու սովորույթի այդ պատճառով նրանց անվանում են Մոլոկաններ: Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին:Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Ամուսնությունից մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ։ 

Տարբերվում է նաև մոլոկանների հանդերձանքը՝ տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ։

Կանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։ Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը։ Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են։

9.Ազգային փոքրամասնություններ․ ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար:

Այս աշխատանքի մեջ մենք նախ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, ինչպես է ձևավորվել այդ կազմը, պատմական ինչ փոփոխություններ է կրել ու ինչ հետագա զարգումներ է ապրում: Ինչպես նաև, թե ինչ իրավական հիմքերով կան ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության առուվ, ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ ազգային փոքրամասնություների նկատմամբ:

Այնուհետև կմասնավորեցնենք ասորիների դեպքը, կփորձենք դուրս բերել այդ էթնոսի բնորոշման ու նույնականացման հիմքերը, մշակութային առանձնահատկությունները՝ պատմական համատեքստում դիտարկելով էթնոսի կայացման գործընթացը:

Այնուհետև կոնկրետ կանդրադառնանք հայաստանում ապրող ասորիների հիմնահարցին, նրանց գործունեությանը և առանձին բնակավայրում նրանց բաշխվածությանը, էթնիկական-ազգային շահերի պաշտպանության համար առկա հնարավորություններին և այլն:

Ասորիներ

    Ասորիները հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը: 

  Ասորիները ներկայումս  բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները  ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառ և  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

    

Վստահություն

Վստահությունն իրագործվում է սիրով: Ինչպես վստահելը, այնպես էլ վստահության արժանանալը ենթադրում է պատասխանատվություն։

Կա վստահության 3 տիպ՝

  1. Առաջին տիպը մտերիմների նկատմամբ վստահությունն է, որը կոչվում է անհատականացված վստահություն։ Այս տիպի վստահությունը առկա է հաստատված, կայուն հարաբերություններում և ցանցերում։
  2. Վստահության երկրորդ տիպը կոչվում է ընդհանրացված վստահություն։ Սա վստահությունն է, որ տարածվում է անծանոթների վրա։
  3. Երրորդ տիպը քաղաքացիական կամ ինստիտուցիոնալ վստահությունն է, որը վերաբերվում է ֆորմալ ինստիտուտներին։

Չարլի Չապլինի նամակը իր դստերը, վերլուծություն

Չարլի Չապլինը, իր դստերը ուղղված նամակում, ուզում էր ամեն կերպ տարբեր բաներ հաղորդել դստերը: Ջերալդինան լավ պարուհի էր և խաղում էր Փարիզի թատրոններից մեկում: Չապլինն այդ շատ լավ գիտեր, ուզում էր իր դստերն ասել, որ նա չգոռոզանա, չմտածի, թե աշխարհի ամենալավ պարուհինն ու դերասանն է: Նա ուզում էր, որ դուստրը շարունակի իր սիրելի գործով զբաղվել, բայց միայն չչարանար և վեր չդասեր իրեն բոլորից, վերևից չնայեր մարդկանց: Չարլի Չապլինն, իր նամակում ասում էր ՝ ,,երբ գա այդ պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները,,: Նա շատ ճիշտ էր ասում: Չի կարելի, ոչ մի քայլափոխի, մարդկանց, հասարակությանը վերևից նայել, քանի որ աշխարհում գուցե կա մեկը, ով քեզնից ավելի լավն է:

Ասորիներ

Ասորիներ-Ասորիների լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները պատկանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են։ 1830 թվականին Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզ Նոր Արտագերս գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Կրոնը-Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականերեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։

Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ

Կողք կողքի. Եզդիներ

Եզդիներ

Առաջադրանք

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

Հայ ժողովուրդը և եզդիները միմյանցից շատ տարբեր են։ Հենց մեկը ավանդույթներով, սովորույթներով և ապրելակերպով, բայց չնայած միմյանից տարբեր լինելուն՝ հայերը ընդունում են եզդիներին։

Ես դուրս եմ բերել Եզդի և հայ ժողովուրդների բարեկամության տարեգրությունից մեկը ըստ որի՝

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Դեռևս 1828 թվականին, Իրաքի Հանրապետության հյուսիսային մասում գտնվող Ռնդովանի մոտերքում, Մուսուլից ոչ հեռու, եզդի Միրզա աղան և հայ քեշիշ Պոլոն (Պողոս քահանան) 10-հազարանոց հայ-եզդիական զորքով կռվեցին թուրք-քրդական 30-հազարանոց բանակի դեմ, անհավասար և ահեղ մարտերում նրանք անձնական օրինակով ոգևորեցին հայ և եզդի մարտիկներին, կենաց և մահու պայքարում հաղթեցին եռակի անգամ գերազանցող հակառակորդին, ոչնչացրին թշնամու գրեթե ողջ բանակը՝ քաջության հրաշքներ ցույց տալով։ Իր հայ բարեկամների՝ Ռնդովան քաղաքի ուսուցիչ Պետրոս Խազարովի և Կիրակոս Առաքելյանի միջոցով Միրզա աղան նույնիսկ կապեր հաստատեց Կովկասյան առաջին կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ կոմս Պասկևիչի հետ։

Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, երբ եղեռնից փրկված, թուրքական յաթաղանից մազապուրծ 6 հազար հայերի Իրաքի եզդիները պատսպարեցին իրենց օջախներում, ապահովեցին հագուստով ու սննդով։ Շանգալ լեռան բոլոր բեկերն ու իշխանները սուրբ գրքի վրա երդվեցին ոչ մի հայի չհանձնել թուրքերին և քրդերին, թեև նրանք բազմիցս պահանջում էին հանձնել բոլոր փախստականներին։ Եզդիները բնակավայրերից փախչում են Սինջարի լեռներ, շարունակում կռիվը թուրքերի դեմ։ Այդ կռիվներում զոհվեցին են 75 եզդի և շատ հայեր նահատակվեցին։ 35 օր տևած կռիվներում բոլորը սնվում էին ոչխարի մսով։ Կռիվներում սպանվեցին 285 թուրքեր ու քրդեր, շատերը վիրավորվեցին։ Ավերվածությունները մեծ էին. հրդեհվեց 50-ից ավելի եզդիական գյուղ, 100 հազար ոսկու չափ ապրանք կողոպտվեց։ Միր Իսմայիլի և Համե Շարոյի խնդրանքով անգլիացիները վերջապես 35-րդ օրը եկան, թուրքերը վռնդվեցին և հաստատվեց խաղաղություն։

1918 թ. տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները ևս խոսուն վկայություն են հայ և եզդի ժողովուրդների բարեկանության ամրապնդման։ Այդ բարեկամության խորհրդանիշ էր Զորավար Անդրանիկի և եզդի ժողովրդի արժանավոր զավակ Ջահանգիր աղայի ռազմական համագործակցությունը թուրքերի դեմ մղած կռիվներում։ Սարդարապատի ճակատամարտի օրերին Ջահանգիր աղան և նրա հեծյալները անգնահատելի օգնություն ցույց տվեցին հայոց բանակին և աշխարհազորայիններին՝ նպաստելով հաղթանակի գործին։

Արցախյան հերոսամարտերում իրենց սխրանքներով փառաբանվեցին նաև եզդի ժողովրդի զավակները։ Դեռևս փետրվարյան օրերին կազմակերպվեցին տասնյակ ու տասնյակ հանրահավաքներ, որոնց մասնակցեցին հազարավոր եզդիներ։ Այդ հանրահավաքների ընթացքում հավաքագրվեցին հարյուրավոր կամավորներ Արցախի հերոսական ժողովրդին սատարելու համար։ Ստեղծվեց ոարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ։ Պետական համալսարանում ստեղծվեց ռազմական շտաբ, որի անդամները եղան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Եզդի երիտասարդները ամենուրեք կռվում էին քաջաբար։ Կռվում էին ոչ միայն տղաները, այլև կամավոր աղջիկները։ Շատերն էին ճանաչում Ասյա Խատոյանին, որը ռազմաճակատից վերադարձավ հաշմանդամ դարձած, մի ոտքը թողած մարտերում։

Արցախի ազատագրման մարտերում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին 30-ից ավելի եզդի ազատամարտիկների։ Նրանցից երեքի՝ համայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները ամփոփված են Եռաբլուրում։ Պատերազմի ընթացքում Եզդիների ազգային միությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։

Պայքարի ժամանակահատվածում էր, որ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Եզդիների համախմբումը հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար եղավ։ Եզդիները ոչ միայն հարյուր– հազարավոր ռուբլիների դրամական և նյութական օգնություն ցույց տվեցին, այլև հարյուրավոր եզդի երիտասարդներ կազմակերպված ու միասնաբար մասնակցեցին աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։ Զովունի գյուղի Ամո թաղամասի գրեթե բոլոր երիտասարդները Սպիտակում և Գյումրիում էին։ Ավելին, Ամո թաղամասի եզդիները 250000 ռուբլի փոխանցեցին աղետյալների համար բացված հատուկ հաշվին։

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ապրեցին նաև եզդի բոլոր ընտանիքները։ Նրանք հայերի հետ միասին տարան բոլոր դժվարությունները, իրենց ակտիվությամբ ու համերաշխությամբ նպաստեցին ազատ և անկախ Հայաստանի կայացմանը։ Սակայն ինչպես հայերի և Հայաստանի մյուս ազգությունների մեջ, այնպես էլ եզդիների շրջանում նկատվեց արտագաղթի երևույթ։ Ցավով պետք է նշել, որ Հայաստանից հեռացան նաև մեծ թվով եզդիներ (ըստ որոշ այլ աղբյուրների՝ այդ թիվը հասնում է եզդի բնակչության մոտ 50%-ի)։

Թեև որոշ դժվարությունների առկայությանը, որը վերաբերվում է հատկապես հեռագնա արոտավայրերից զրկվելուն, եզդիները շարունակում են իրենց ավանդական աշխատանքը՝ անասնապահությունը, մեծ նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Եզդիների ազգային միությունը լայնամասշտաբ գործողություններ է ծավալել եզդի ժողովրդի միասնությունն ապահովելու, հայ և Հայաստանի մյուս ազգությունների հետ բարեկամությունն ամրապնդելու, ազգային մշակույթը զարգացնելու, ազգային ավանդույթները պաշտպանելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրվում եզդիերեն դասագրքերի ստեղծման հարցերին։ Ազգային արժանապատվության բարձրացմանը նպաստում է եզդի մտավորականությանը օրենսդիր և գործադիր պետական մարմիններում ընդգրկելը, որի համար Եզդիների ազգային միությունը տանում է հետևողական աշխատանք։ Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը և համապատասխան կազմակերպությունների՝ ընտրական համակարգում բարեփոխումներ կատարելու, Ազգային ժողովում եզդի ներկայացուցիչ ունենալու համար։ Եզդիներին մտահոգում են նաև եզդիների մշակույթային կենտրոն հիմնելու, Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիագիտության բաժին ունենալու, Հայաստանի գրողների միությունում եզդի գրողների բաժանմունք ունենալու, Հանրային հեռուստատեսությամբ եզդիերեն հաղորդումների ժամ տրամադրելու, զոհված եզդի ազատամարտիկների հիշատակը փողոցների կամ դպրոցի անվանակոչումներով հավերժացնելու և բազմաթիվ այլ հարցեր։

Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված գնում է դեպի նոր և պայծառ հորիզոններ, գնում է դեպի հավերժություն։ Ահա եզդի ժողովրդի հավատամքը։

Կրոնական հանդուրժողականություն

1․ Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, անգամ արդի հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։ Այլոց կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։

2․ Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։

 պոզիտիվ (դրական) և նեգատիվ (բացասական)։

  • Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

3․ Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։

4․ Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Պայմանավորված կրոնական հանդուրժողականության բովանդակության ընկալման վերոնշյալ նեգատիվ և պոզիտիվ մոտեցումներով՝ կարելի է հանդուրժողականության ապահովման մեխանիզմները նույնպես բաժանել երկու խմբի.

  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը դա արժեք է , որտեղ պետք է հարգանք դեպի դիմացինի գաղափարները, գործելակերպը կամ համոզմունքները ՝ անկախ նրանից ՝ դրանք բախվում են կամ տարբերվում են մերից:


Ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերելով այլ հայացքների, բարքերի սովորույթների բազմազանության նկատմամբ հեշտությամբ է ընկալվում տարբեր ազգերի, ազգությունների և կրոնների առանձնահատկությունները։ Հանդուրժողականությունն ապահովում է ինքնավստահություն և անձնական դիրքորոշումների հուսալիության գիտակցություն, չվախենալով որևէ գաղափարական հոսանքների հետ շփումից, այլ տեսակետների հետ համեմատվելուց և չխուսափելով հոգևոր մրցակցությունից։

Հանդուրժող լինելը ամենից կարևորն է, քանի որ մարդիկ միմյանցից շատ տարբեր են, և բոլորին պետք է հարգել և ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան։

Հանդուրժողականության ուղղություններն են՝

  • ռասայական և ազգային հանդուրժողականություն
  • հաշմանդամների նկատմամբ հանուրժողականություն
  • կրոնական հանդուրժողականություն
  • սեռական կողմնորոշման հանդուրժողականություն
  • քաղաքական հանդուրժողականություն
  • կրթական հանդուրժողականություն
  • դասակարգային հանդուրժողականություն։