Երվանդունիներ

Ըստ ավանդույթի Ք.ա. 612թ. Նինվեի գրավման ժամանակ մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը։Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր։Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը։Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը։Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի դեմ։

Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Այդ ժամանակ ապստամբել էր նաև Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ։Ճակատամարտերը տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:Միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր։Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր:Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:Նրան հաջորդեց որդին` Արշամը, որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն։Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը: Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ կարգվեց Արտաշեսը:Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ։

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Շենգավիթի բնակավայր

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը։ Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր։Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով։ Շենգավիթում բացվել են 4 հաջորդական ժամանակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. IV-II հազարամյակի սկզբին: Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա: Առաջին շերտի բնակատեղին պատկանում է ուշ նեոլիթին: Դրան բնորոշ է կավի, հարդի ու ավագի խառնուրդով, բաց դեղնավուն անգոբով պատած մակերեսով, եղևնաձև նախշերով, էլուստավոր շուրթերով կոպիտ խեցին: Երկրորդ շերտից հայտնաբերվել են պղնձե գործիքներ ու զարդեր: Այդ, ինչպես և հաջորդ երկու շերտերին բնորոշ է սն, կարմիր– նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթերով խեցին՝ վրան փորագիր ու վերադիր համակենտրոն շրջաններ, պարույրներ, փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիու, եղջերվի ու այլ պատկերներ։Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր։այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով։ Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն։

Շենգավիթ բնակատեղիԱրարատյան դաշտի և Հայաստանի ցածրադիր հովիտների վաղ բրոնզեդարյան բնակատեղիներ։ Դրանք արհեստական բլուրներ են՝ բաղկացած կավակերտ հյուղակների աղյուսաշար արմերի մնացորդներից և մոխրի թանձր շերտերից։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերիգետակներիառվակների ափերին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ ու բարեբեր դաշտերի մեջ, գրավում են մի քանի հեկտար տարածություն և երբեմն ամրացվում են աղյուսաշար կամ քարե հզոր պարսպապատերով (ՇենգավիթՇրեշ-բլուր)։ Արարատյան դաշտի ամենաերևելի և երկարակյաց հուշարձաններից մեկը Շենգավիթ կոչվող բնակատեղին է, Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդանի ձախ ափին։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ, գետի մակերևույթից մոտ 12 մ բարձրության վրա։ Բնակատեղին շրջափակված է անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով, որն ունի աշտարակներ, որմնահեց ելուստներ և դեպի ջուրը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի։ Պարսպապատի մեջ առնված բնակատեղին կառուցապատված է առանց որոշակի հատակագծի՝ կացարանների ու տնտեսական կառույցների խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով։ Բնակատեղին ունի այսպիսի կառույցների միմյանց հաջորդող 4 շերտ, որոնք իրարից անջատվում են 20-25 սմ հաստություն ունեցող խավերով։ Ժամանակագրական տարբեր շերտերի առկայությունը վկայում է, որ Շենգավիթի բնակավայրում կյանքը հարատևել է դարեր շարունակ։ Բոլոր շերտերում հայտնաբերված կառույցները բաղկացած են գավիթներից, կլոր կացարաններից ու հարակից քառանկյունի տնտեսական շինություններից, որոնց հարդախառն աղյուսե պատերը հենվում են քարե հիմնապատերի վրա։

Շենգավիթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության ու պրիմիտիվ ճարտարապետության որոշակի առաջընթացի մասին։ Ի տարբերություն 5-րդ4-րդ հազարամյակների կառույցների, Շենգավիթի կացարանները բավական ընդարձակ են ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստանում է ավելի հաստատուն ձև և ստանդարտ չափեր, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղվում են գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստվում են մանր կոպիճի համակենտրոն շարվածքով, ապա ծեփվում կամ աղյուսապատվում են, պատերը դրսից ու ներսից հարդարվում են նուրբ կավե շփոթով, կացարանի շրջագծով մեկ պատրաստվում են աղյուսե նստարաններ ու մահիճներ, կացարանի կենտրոնում, որպես կանոն զետեղվում է բարձրարվեստ պաշտամունքային օջախը, այլ մասերում շինվում են քարե օջախներ և այլն, և այլն։

Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ։ Բնակարանային նման կոմպլեքսների հայտնաբերումը ԳառնիումԷլարումՔաղսիումԱրմավիրի Մոխրաբլուրում և այլուր գալիս է հաստատելու, որ Շենգավիթի կառուցողական արվեստը համատարած երևույթ էր ժամանակակից ողջ Հայաստանի համար, որի հիմքում ընկած էին Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի 6-4-րդ հազարամյակների կառուցողական արվեստի սկզբունքներն ու տեխնիկական հմտությունը։

Այդուհանդերձ, Հայաստանի, Վրաստանի, Առաջավոր Ասիայի տարբեր մարզերի միաժամանակյա կառույցներից ի հայտ են բերում մի շարք յուրահատուկ գծեր, որոնք, ըստ երևույթին, էթնիկական աշխարհագրական կամ բնակլիմայական տարբեր պայմանների ցուցանիշներ են։ Հատկանշական է, օրինակ, որ Վրաստանում հայտնաբերված են նույն դարաշրջանի և նույն մշակույթին պատկանող կացարանները գերազանցապես քառակուսի են, ունեն տափակ ծածկ, հում աղյուսից կամ հյուսածո հիմնակմախքից պատրաստված պատեր (Քվացխելենի, Գուդաբերտղա-Ցիխիս-գորա, Ամիրանիս-գորա և այլն)։

Կարմիր բլուր

  • Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։
  • Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

1.Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

2. Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով:Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

Կարմիր բլուր

Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխարքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։Հնավայրի կանոնավոր ուսումնասիրությունները մեկնարկել են 1939 թ.` լույս աշխարհ բերելով շուրջ 2500 տարուց ավելի կարմիր հողի հաստ շերտով ծածկված բնակատեղին։ Այստեղից հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրություններում հանդիպող «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց» բառերը օգնեցին պարզելու հնավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը և արքայի ինքնությունը։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։Թեյշեբաինին կործանվել է Ք.ա. 6-րդ դ. սկզբին` սկյութների և բնիկ ցեղերի հարձակումներից, որոնք էլ հրի են մատնել քաղաք-ամրոցը։

Ուրարտու

Թեմա՝ Էրեբունի բերդ-ամրոց

պատասխանել հարցերին՝

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

Պատասխան

Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի:

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Պատասխան

1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

Պատասխան

կազմված է 3 մասի՝ Տաճարը, Պալատը, Տնտեսական մասը։

ՏԱՃԱՐ

Տաճարը նվիրված էր Խալդ աստծուն, ով համարվում էր ուրարտացիների գերագույն աստվածը։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍ

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։ Ինչպես ուրարտական մյուս ամրոցներում, Էրեբունի ամրոցում նույնպես մանրակրկիտ մշակված և կազմակերպված էր ջրամատակարարումը և ջրահեռացումը։ Ամրոցի ջրամատակարարումը ապահովվում էր ատորգետնյա ջրատարներով, որոնք միմյանց միացած կլոր քարե խողովակներ էին։ Խողովակների արտաքին տրամագիծը 40 սմ է, ներքինը 10 սմ և դրանք ամրացված էին կավով։

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄԱՍ

Արգիշտիի պալատը բաղկացած էր՝ Բնակելի և ծառայողական սենյակներից, Սուսիի տաճարից, նվիրված Իուարշե աստծուն, Բացօթյա բակից, որին շրջապատող պատերի հարուստ գրառումներից ելնելով այն ծառայում էր գործնական հանդիպումների և ընդունելությունների համար։

 Բացօթյա տարածքից ճանապարհ էր բացվում դեպի Սուսիի տաճար։ Այն հարթ տանիքով փոքր ուղղանկյունաձև տարածք էր։

Աստվածների ուրարտական պանթեոնում բացակայում էր Իուարշա աստվածը։ Գիտնականները հակված են այն կարծիքին, որ Էրեբունին հիմնադրման պահից ի վեր եղել է բազմազգ։ Իուարշան խեթա-լուվիական աստվածներից էր, որոնք ուրարտացիների կողմից նվաճված ազգ էին և կարևոր դեր են ունեցել ուրարտական պետության համար։ Որպեսզի այդ ազգը շուտ ձուլվի, ուրարտացիները իրենց ամրոցի պալատկան մասում կառուցել են այդ ազգի աստծուն նվիրված տաճար։ Տաճարն ուներ երկու զոհասեղան, որոնցից մեկը գտնվում էր տաճարի ներսում, իսկ մյուսը տաճարից դուրս։

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Պատասխան

Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

ՈՒրարտու

Թեմա՝ Էրեբունի բերդ-ամրոց

Թեմայի ուսումնասիրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 4-8

Ուսումնասիրել թեման և բանավոր ներկայացնել

Բլոգում պատասխանել հարցերին՝

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Արին բերդի վրա է գտնվում

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում։

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Օգտակար գրականություն՝

 Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը

Էրեբունի\ամրոց

Էրեբունի ամրոց. Վտանգված ժառանգության օրինակ

Էրեբունի-ամրոց

Էրեբունի․

Քաղաքը․Էրեբունի

Էրեբունի ամրոց

Էրեբունի

Էրեբունի-Երևան

Էրեբունիի կորուսյալ գեղեցկությունըPosted in Հայոց պատմությունLeave a comment

Վանի թագավորություն

Posted on September 20, 2021

Դիտե՛լ տեսանյութերը և պատասխանել հարցերին

  • Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը
  • Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազաններ
  • Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները
  • Ըստ Սալմանասար Գ թագավորի թողած արձանագրության այդ տարածքում կար մի թագավորություն եւ որի թագավորն էր Արամեն։ Նա ուժեղ մարտեր էր մղում Ասորեստանի դեմ եւ հայտնի է որ միավորված կռիվներն ու պաշտպանությունն ավելի արդյունավետ է քան անկազմակերպ պաշտպանությունը եւ դա էլ հինք հանդիսացավ թագավորության ստեղծման։
  • Որո՞նք են թագավորության կործանման պատճառները
  • Սկյութական ցեղերի արշավանքները։
  • Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ համար առանձնանում և ինչու՞  
  • Մենուա թագավորը, քանի որ նա կարողացավ թագավորությունը հասցնել կայսրության մակարդակի։