Կենսաբանություն նոյեմբեր ամսվա ամփոփում

  • Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները:
  • Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևերն են։Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։ Վիրուսները առաջին անգամ նկարագրվել են Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Վիրուսները բաղկացած են երկուսից երեք մասերից՝բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։:

2. Բերել մեկ վիրուսի օրինակ, նկարագրել հիվանդությունը, վարակման աղբյուրները և բուժման մեթոդը:

Օրինակ` թռչնագրիպ, կորոնավիրուս, գրիպ, խոզագրիպ:

Թռչնագրիպ սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է՝ մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը։


Ախտորոշում

H5N1 գրիպի շտամով հարուցված կլինիկական հաստատումը, հատկապես՝ առաջին դեպքերի, դժվար է։ Նախնական ախտորոշումը կարող է իրականացվել կլինիկական նշանների հիման վրա՝ համաճարակաբանական տվյալների համադրությամբ՝

  1. բարձր տենդ, համակցված դժվար շնչառությամբ և հազով։
  2. դիարեա՝ արյան հետքերի բացակայությամբ։
  3. կոնյուկտիվիտի և ցանի բացակայություն։
  4. տարածքում կենդանիների, առաջին հերթին թռչունների շրջանում գրիպի H5N1 բռնկման կամ ընտանի թռչունների անկման առկայություն։
  5. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից շուրջ 7 օր առաջ հիվանդի հետ շփում, որի մոտ հաստատվել է գրիպի H5N1 ենթատեսակը,։
  6. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից 7 օր առաջ անհայտ ծագումնաբանությամբ սուր ռեսպիրատոր ախտանշաններով հիվանդի հետ շփում, այդ թվում՝ մահացու ելքով,
  7. հիվանդը նշում է, որ եղել է կենդանիների, հատկապես թռչունների, շրջանում գրիպի H5N1 բռնկմամբ երկրներում կամ տարածքներում։
  8. Հիվանդի մասնագիտական ռիսկի առկայություն։ Գրիպ Ա H5N1-ը վերջնական ախտորոշվում է լաբորատոր հաստատումից հետո (H5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն՝ H5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ H5 հակամարմինների որոշում՝ հիվանդի շիճուկում) մոլեկուլյար – գենետիկ հետազոտություն պոլիմերազիային շղթայաձև ռեակցիա կան կամ վիրուսի անջատում դրական վիրուսային կուլտուրա A/H5։

Բուժում

Հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում։ Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ, քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո։ Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին հերթին նեյրամինիդազների հավելյալներ՝ կապված վերջիններիս լայն սպեկտորի ազդեցության հետ. 1. Օզելտամիվիր (Ozeltamivir Տամիֆլյու), 75 մգ օրվա մեջ 2 անգամ, 5 օրվա ընթացքում, ընդունելիս հիվանդության վաղ շրջանում, հատկապես առաջին օրերին, արտահայտված արդյունավետություն։ Տամիֆլյուն ցուցված է գրիպ Ա H5N1-ով հիվանդ մեծահասակներին, մինչ և 12 տարեկան և բարձր երեխաներին։ Տամիֆլյուն մինչև 12 տարեկան երեխաներին ցուցված չէ։

3. Ինչ է իրենից ներկայացնում տրանսկրիպցիան և տրանսլացիան:

Տրանսկրիպցիան  գենային արտահայտման առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ: Տրանսլացիան  բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹ սպիտակուցների ինֆորմացիայի փոխանցումը։

4. Ներկայացրեք բջջի հիմնական օրգանոիդներ:Էնդոպլազմային ցանց

Գոլջիի համալիր

Ռիբոսոմներ

Միտոքոնդրիումներ

Ցետրիոլներ

Լիզոսոմներ 

Պլաստիդներ 

Վակուոլներ 

Ներառուկներ 

Բջջակորիզ

Կորիզակ

5. Գրել նախակորիզավորների ընդհանուր կառուցվածքը:

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

 Մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

6. Ներկայացրու ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը:

Փոտոսինթեզը դա երկրի վրա ամենակարևոր կենսաքիմիական մեխանիզմներից մեկն է, քանի որ այն ներառում է օրգանական սննդանյութերի արտադրություն, որոնք պահպանում են արևի լույսի էներգիան տարբեր օգտակար մոլեկուլներում (ածխաջրեր): Այդ իսկ պատճառով նրա անունը ծագել է հունարեն photo, «լույս» և «բաղադրություն», «համադրություն» բառից։ Սինթեզված օրգանական մոլեկուլները կարող են օգտագործվել որպես քիմիական էներգիայի աղբյուր՝ աջակցելու այնպիսի կարևոր գործընթացներին, ինչպիսիք են բջջային շնչառությունը և նյութափոխանակությունը:

  • Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակություն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով:

Ф. М. Достоевский

  1. Надо любить жизнь больше, чем смысл жизни.
  2. Свобода не в том, чтоб не сдерживать себя, а в том, чтоб владеть собой.
  3. Во всем есть черта, за которую перейти опасно; ибо, раз переступив, воротиться назад невозможно.
  4. Счастье не в счастье, а лишь в его достижении.
  5. Никто не сделает первый шаг, потому что каждый думает, что это не взаимно.
  6. Страданием своим русский народ как бы наслаждается.
  7. Жизнь задыхается без цели.
  8. Перестать читать книги — значит перестать мыслить.
  9. Нет счастья в комфорте, покупается счастье страданием.
  10. В истинно любящем сердце или ревность убивает любовь, или любовь убивает ревность.
  11. Очень немного требуется, чтобы уничтожить человека: стоит лишь убедить его в том, что дело, которым он занимается, никому не нужно.
  12. Писатель, произведения которого не имели успеха, легко становится желчным критиком: так слабое и безвкусное вино может стать превосходным уксусом.
  13. Человек он умный, но чтоб умно поступать — одного ума мало.
  14. Если ты направился к цели и станешь дорогою останавливаться, чтобы швырять камни во всякую лающую на тебя собаку, то никогда не дойдешь до цели.
  15. Удивительно, что может сделать один луч солнца с душой человека!
  16. Тут нужно говорить глаз на глаз… чтоб душа читалась на лице, чтоб сердце сказывалось в звуках слова. Одно слово, сказанное с убеждением, с полной искренностью и без колебаний, лицом к лицу, гораздо более значит, нежели десятки листов исписанной бумаги.
  17. Душа исцеляется рядом с детьми.
  18. Кто хочет приносить пользу, тот даже со связанными руками может сделать много добра.
  19. Мир спасёт красота.
  20. В самом деле, выражаются иногда про «зверскую» жестокость человека, но это страшно несправедливо и обидно для зверей: зверь никогда не может быть так жесток, как человек, так артистически, так художественно жесток.
  21. Большие не знают, что ребенок даже в самом трудном деле может дать чрезвычайно важный совет.
  22. Не засоряйте свою память обидами, а то там может просто не остаться места для прекрасных мгновений.
  23. Я хочу хоть с одним человеком обо всём говорить, как с собой.
  24. Человек, умеющий обнимать – хороший человек.
  25. Друг мой, вспомни, что молчать хорошо, безопасно и красиво.

Խնդիրներ

N. 8.1

Որքան է 480 կգ զանգվածով փղի ձագի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 480կգ × 10Ն/կգ = 4800Ն

N. 8.2

Գնդակի զանգվածը 0,5 կգ է։ Ի՞նչ ուժով է Երկիրը ձգում այդ գնդակին։

Լուծում

F = mg

F = 0,5կգ × 10Ն/կգ = 5Ն

N. 8.3

Որքա՞ն է 32կգ զանգվածով կշռաքարի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 32կգ × 10Ն/կգ = 320Ն

N. 8.4

Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում 49 Ն ուժով: Որքա՞ն է ջահի զանգվածը:

Լուծում

m = F/g

m = 49Ն ÷ 10Ն/կգ = 4,9կգ

N. 8.5

ՄՊ-047 մոպեդի վրա (շարժիչավոր հեծանիվ) վրա ազդում է 392 Ն ծանրության ուժ։ Որքա՞ն է մոպեդի զանգվածը։

Լուծում

m = F/g

m = 392Ն ÷ 10Ն/կգ = 39,2կգ

N. 8.6

Ինչի՞ է հավասար հեռուստացույցի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժընրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

Լուծում

m = F/g

m = 120Ն ÷ 10Ն/կգ = 12կգ

N. 8.7

Որքա՞ն է 1 թեյի գդալ ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 0,05Ն է:

Լուծում

0,05 × 100 = 5գ

N. 8.8

Ինչի՞ է հավասար մարմնի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

120 ÷ 10 = 12կգ

N. 8.9

Ի՞նչ ուժով է ձգված այս զսպանակը, որից կախված է 10×8×5 սմ չափերով արույրե չորսուն:

Լուծում

m = 8,5գ/սմ3 × 400սմ3 = 3400գ = 3,4կգ

P = 3,4կգ × 10Ն/կգ = 34Ն

N. 8.10

Որոշե՛ք 50Ն և 30Ն ուժերի համազորը, եթե նրանց կազմած անկյունը 180° է:

Լուծում

50Ն – 30Ն = 20Ն

N. 8.11

Ուղղածիգ դեպի վեր շարժվող հրթիռի քարշի ուժը 300 կՆ է, իսկ ծանրության ուժը՝ 100կՆ: Որոշե՛ք այդ ուժերի համազորը: Ինչտե՞ս է այն ուղղված:

Լուծում

300կՆ – 100կՆ = 200ԿՆ

Առաջադրանք

1․Տրված գոյականներից կազմել ածականներ․

Հայկական, հունական, ռուսական, պարսկական, քրդական, աֆղանական, աղվանական, թաթարական, չեխական, լեհական, լեզվական, բեկորյա, ժամանակային, կարգին, օրական, գրական, բառային, բառարանական, արքայական, թագավորական, կենսական, ցեղական, պապական, հայրենի, մայրենի, հայրապետական, հեղինակային, անվանական, քարոզչական, թարգմանչական, խոսակցական, մաշտոցյան, դանիելյան, երևանյան, կովկասյան, տերյանական, կիսամյակային վիպական բանաստեղծական, ամանորյա, անձրևային, տարածքային, գրաբարյան, բարբառային, ժարգոնային:

2. Խմբավորել որակական և հարաբերական ածականները:

Քարաշեն, ուժեղ, կաղնեփայտե, ջահել, խոշոր, մռայլ, ազատ, դեղին, աղմուկոտ, ապերախտ, հայրական, գունավոր, տհաս, սիրելի, ժպտուն, ամառային, բարձրագույն, պողպատակուռ, երկաթյամայրենի, հոտավետ, կավաշեն, հրացանավործաղկավոր, ապաշնորհ, ավանդական, համեղ, գյուղականթավշյա, ցողապատ, ազգայինյոթգլխանի:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։
10->500գ
8.5->xգ
x= 8.5*500/10= 425 գ
2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:
Ամեն անգամ թվին գումարվում է թախորդ թվին գումարված արժեքի կրկնակին=>
8+10=18
18+20=38
38+40=78
78+80=158
158+160=318
3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը: 18

Captionless Image

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9 թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․ 682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է):

206
026

Captionless Image

5. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
85

6. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։
(9:9+99)+(9-9):9+100

7. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։ 4կգ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
105

9. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։
120, 520, 512, 152 4 թիվ

10. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2:
180

1. Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է 18-ի: Կարո՞ղ է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար լինի 240-ի:
Քանի որ 240 չի բաժանվում ոչ 18ի 36ի հետեւաբար՝ ոչ։

2. Սեղանին դրված են մետաղադրամների 6 խումբ, ընդ որում՝ առաջին խմբում կա 1 մետաղադրամ, երկրորդում՝ 2, երրորդում՝ 3, չորրորդում՝ 4, հինգերորդում՝ 5, իսկ վեցերորդում՝ 6 մետաղադրամ: Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում խմբերից որևէ երկուսում ավելացնել մեկական մետաղադրամ: Հնարավո՞ր է, որ ինչ-որ քայլից հետո բոլոր խմբերում լինեն հավասար քանակությամբ մետաղադրամներ:

3. 20սմ կողով խորանարդը ներկելու համար պահանջվեց 20 գրամ ներկ: Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 40սմ կողով խորանարդը ներկելու համար:

4. Արամն ու Բաբկենը միասին հավաքեցին 3 անգամ ավելի շատ սունկ, քան` Գեղամը, Բաբկենն ու Գեղամը միասին` 4 անգամ ավելի շատ, քան` Արամը: Բաբկե՞նն ավելի շատ սունկ հավաքեց, թե՞ Արամն ու Գեղամը միասին:

5. Վարդանը գումարեց ամսվա բոլոր հինգշաբթի օրերի ամսաթվերը և ստացավ 85: Ի՞նչ թիվ կստանար Վարդանը, եթե գումարեր այդ ամսվա բոլոր ուրբաթ օրերի ամսաթվերը:

6. Ինչ-որ բնական թիվ 21-ի բաժանելիս քանորդում և մնացորդում ստացվում են հավասար թվեր: Այդ նույն թիվը 33-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույնպես ստացվում են հավասար թվեր: Գտի՛ր այդ թիվը:

7. Ամանում դրված է տանձ և խնձոր: Երբ երեխաները կերան խնձորի 1/3 մասը, ամանում մնաց ամբողջ մրգի 3/4 մասը: Սկզբում ամանում եղած մրգերից ո՞րն էր շատ և քանի՞ անգամ:

8. Հարթության վրա տրված են նույն շառավղով երեք շրջանագծեր։ Գտի՛ր AK +KC+KE աղեղների աստիճանային չափերի գումարը:

Captionless Image

9. Արամը ոտքով տնից գնում է դպրոց: Տնից դուրս գալուց 7 րոպե հետո նրան մնում է անցնելու ևս 640մ, իսկ 11 րոպե հետո՝ ևս 320մ: Որքա՞ն է տնից դպրոց եղած հեռավորությունը (ամբողջ ճանապարհին արագությունը հաստատուն է մնացել):

7ր – 640մ 4ր – 320մ
11ր – 320մ 1ր – 80 մ 560մ+640մ=1200մ

10. ABCD քառակուսու կողմը 10 է: BC կողմի վրա վերցված է M կետն այնպես, որ BM:MC=4:6, իսկ CD կողմի վրա վերցված է N կետն այնպես, որ CN:ND=8:2: Գտի՛ր AMN եռանկյան մակերեսը:
S= a*b/2
S1=2*10/2=10
S2= 4*10/2=20
S3=6*8/2=24
Sքառ = 10*10=100
Sեռ=100-(10+20+24)= 46

Գրիգոր Զոհրապ – Կապիկը – վերլուծություն

Գրիգոր Զոհրապը 20րդ դարի նովելագիր է, նա համարվում է նովելի իշխան։

Այս նովելը զգացմունքների մասին էր, պատմությունը սովորեցրեց, որ կապ չունի, դա մարդ է, թե կենդանի, բոլորն էլ ունեն զգացմունքներ։ Մի մեծահարուստ մարդ իր տանը` վանդակների մեջ , պահում էր մի կապիկ, մի թութակ։ Երկուսն էլ զվարճացնում էին մարդկանց, մեկը իր ծիծաղելի ձայնով էր զարմացնում, մյուսը՝ հնարքներով։ Կապիկին խնամում էր մի աղջիկ։ Այդ աղջիկը և կապիկը այնքան էին ընտելացել իրար, որ կապիկը միայն աղջկան էր թողնում իրեն մոտ գալ և անգամ խանդում էր աղջկան։ Մի օր այնպես է ստացվում, որ աղջիկը գնում է՝ թողնելով կապիկին։ Կապիկն այս դեպքից հետո շատ է տխրում։ Եվ մի օր տեղի է ունենում ամենասարսափելին․ կապիկը շղթան այնքան է ոլորում, որ կարողանում է կախվել և ինքնասպան լինել։ Պատմությունը, իրոք, շատ հուզիչ էր։ Այստեղ տարբեր զգացմունքներ են խառնված. կա և´ կարոտ, և´ ցավ, և´ կախվածություն․․․Եվ ես այս պատմությունից հետո հիշեցի փոքրիկ իշխանի խոսքերը, ըստ որի՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։ Աղջիկը չպետք է նման կերպ վարվեր կապիկի հետ…Նաև նշեմ, որ Գրիգոր Զոհրապը եղել է ռեալիստ գրող, և պատկերել կյանք ինչպես որ է, դա մենք հասկանում ենք հենց նովելից։

Կիոտոի արձանագրություն

Կիոտոի արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Կիոտոյում։ Այն ընդունվել է 1977 թվականի դեկտեմբերին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թվականի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ 

Արձանագրությունը ստորագրած երկրներ

Բացարձակ մեծամասնությունը, գրեթե բոլոր երկրները

Արձանագրությունը ստորագրած, բայց չվավերացրած երկրներ

  • ԱՄՆ

Արձանագրությունը չստորագրած երկրներ

  • Աֆղանստան
  • Սոմալի
  • Անդորա
  • Վատիկան
  • Սան-Մարինո

Հիմնական շահագրգիռ երկրները.

  • Եվրամիություն. Դրա տասնհինգ անդամները ամենաուժեղ ձայներն են այս համաձայնագրի օգտին:
  • Չինաստան. Աշխարհում ջերմոցային գազերի երկրորդ ամենամեծ արտանետողը, այն մեծապես նվազեցրել է ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: Այն արտանետումների նպատակ չունի իրականացնելու, բայց ամերիկացիները ցանկանում են, որ այն ընդունի կրճատման պարտավորություններ:
  • Ավստրալիա. Այն «Umbrella Group» – ի մի մաս է մի խումբ երկրների, որոնք դաշնակցել են ԱՄՆ-ի հետ կլիմայական բանակցություններում:
  • Ռուսաստան. Հետխորհրդային տնտեսական փլուզումը նշանակում էր, որ երրորդ խոշոր արտանետողը կարիք չունի կրճատել արտանետումները:
  • Ճապոնիա. Երկիր, որի նախկին մայրաքաղաք Կիոտոյում ստորագրվել է արձանագրությունը: Այն կասկածելի դիրքորոշում ունի, բայց պաշտպանում է պայմանագիրը:
  • Կիրիբատի. Կիոտոյի արձանագրությամբ առավել հետաքրքրված է, որ արշիպելագը գտնվում է ծովի մակարդակում և կվերանա, եթե ջրերը բարձրանան:

Կիոտոյի արձանագրությունը շատ կարևոր քայլ է օդի աղտոտումը նվազեցնելու և, հետեւաբար, գլոբալ տաքացման դեմ պայքարի ուղղությամբ: Պակտը թղթից դուրս եկավ միայն Ռուսաստանի անդամակցությունից 8 տարի անց: Երկրներից շատերը ստորագրեցին փաստաթուղթը, այդ թվում ՝ Բրազիլիան:

Արձանագրությունը ստորագրվել է 141 երկրի կողմից, բայց մոլորակի խոշոր աղտոտիչները դուրս են մնացել, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Ավստրալիան:

Բնապահպանները ցույց տվեցին մի քանի երկրներում: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում բողոքողները պատրաստել են սառցե քանդակներ, որոնք հետո հալվել են: Wayույց տալու միջոցներից մեկը, թե ինչ կարող է տեղի ունենալ բևեռային սառույցներում, եթե Երկրի ջերմաստիճանը բարձրանա:

Չինաստանում նույնպես բողոքի ցույցեր էին: Չինացիները ստորագրահավաք են անում ՝ ուղարկելու ՄԱԿ:

Japaneseապոնացիները լավ հումոր էին օգտագործում. Բևեռային արջեր հագած ցուցարարները պարում էին, իսկ հետո քաղցրավենիք էին բաժանում:

Բրազիլիայում տնկվել են Բրազիլիայից և այլ երկրներից մի քանի ծառ տնկիներ, որոնք կկազմեն այսպես կոչված «Կիոտոյի անտառը»: Սան Պաուլոյում ԱՄՆ հյուպատոսության առջև բողոքողները մերժման պաստառներ էին հասցնում ԱՄՆ կառավարություն:

Կիոտոյի արձանագրության նպատակներին հասնելու երկու դժվարություն կա.

Ոչ մի երկիր չի ցանկանում դանդաղեցնել տնտեսական աճը, և դժվար է փոխել հին սովորությունները:
Ամերիկացիները պատասխանատու են մթնոլորտում կուտակվող գազերի արտանետման 25% -ի համար, որոնք սպառնում են Երկրին ավելի բարձր ջերմաստիճանի դիմակայել:
Բայց ԱՄՆ-ը որոշեց չմասնակցել Կիոտոյի պայմանագրին: 1997-ին ստորագրված համաձայնագիրը պահանջում է, որ արդյունաբերական երկրները ավելի քիչ գազեր նետեն օդ: Հաջորդ յոթ տարվա ընթացքում արտանետումները պետք է 5% ցածր լինեին 1990 թ.-ին գրանցված տեմպերից:
Եվրոպայի, Ռուսաստանի և Japanապոնիայի երկրներն ընդունեցին մարտահրավերը: Brazilարգացող երկրները, ինչպիսիք են Բրազիլիան, Չինաստանը և Հնդկաստանը, առայժմ խնայվել են: Բայց դրանք արդեն մեծ աղտոտողներ են: Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային և գտնվում է վեց երկրների շարքում, որոնք ամենից շատ ջերմոցային գազեր են արտանետում օդ:

Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ

Կողք կողքի. Եզդիներ

Եզդիներ

Առաջադրանք

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

Հայ ժողովուրդը և եզդիները միմյանցից շատ տարբեր են։ Հենց մեկը ավանդույթներով, սովորույթներով և ապրելակերպով, բայց չնայած միմյանից տարբեր լինելուն՝ հայերը ընդունում են եզդիներին։

Ես դուրս եմ բերել Եզդի և հայ ժողովուրդների բարեկամության տարեգրությունից մեկը ըստ որի՝

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Դեռևս 1828 թվականին, Իրաքի Հանրապետության հյուսիսային մասում գտնվող Ռնդովանի մոտերքում, Մուսուլից ոչ հեռու, եզդի Միրզա աղան և հայ քեշիշ Պոլոն (Պողոս քահանան) 10-հազարանոց հայ-եզդիական զորքով կռվեցին թուրք-քրդական 30-հազարանոց բանակի դեմ, անհավասար և ահեղ մարտերում նրանք անձնական օրինակով ոգևորեցին հայ և եզդի մարտիկներին, կենաց և մահու պայքարում հաղթեցին եռակի անգամ գերազանցող հակառակորդին, ոչնչացրին թշնամու գրեթե ողջ բանակը՝ քաջության հրաշքներ ցույց տալով։ Իր հայ բարեկամների՝ Ռնդովան քաղաքի ուսուցիչ Պետրոս Խազարովի և Կիրակոս Առաքելյանի միջոցով Միրզա աղան նույնիսկ կապեր հաստատեց Կովկասյան առաջին կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ կոմս Պասկևիչի հետ։

Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, երբ եղեռնից փրկված, թուրքական յաթաղանից մազապուրծ 6 հազար հայերի Իրաքի եզդիները պատսպարեցին իրենց օջախներում, ապահովեցին հագուստով ու սննդով։ Շանգալ լեռան բոլոր բեկերն ու իշխանները սուրբ գրքի վրա երդվեցին ոչ մի հայի չհանձնել թուրքերին և քրդերին, թեև նրանք բազմիցս պահանջում էին հանձնել բոլոր փախստականներին։ Եզդիները բնակավայրերից փախչում են Սինջարի լեռներ, շարունակում կռիվը թուրքերի դեմ։ Այդ կռիվներում զոհվեցին են 75 եզդի և շատ հայեր նահատակվեցին։ 35 օր տևած կռիվներում բոլորը սնվում էին ոչխարի մսով։ Կռիվներում սպանվեցին 285 թուրքեր ու քրդեր, շատերը վիրավորվեցին։ Ավերվածությունները մեծ էին. հրդեհվեց 50-ից ավելի եզդիական գյուղ, 100 հազար ոսկու չափ ապրանք կողոպտվեց։ Միր Իսմայիլի և Համե Շարոյի խնդրանքով անգլիացիները վերջապես 35-րդ օրը եկան, թուրքերը վռնդվեցին և հաստատվեց խաղաղություն։

1918 թ. տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները ևս խոսուն վկայություն են հայ և եզդի ժողովուրդների բարեկանության ամրապնդման։ Այդ բարեկամության խորհրդանիշ էր Զորավար Անդրանիկի և եզդի ժողովրդի արժանավոր զավակ Ջահանգիր աղայի ռազմական համագործակցությունը թուրքերի դեմ մղած կռիվներում։ Սարդարապատի ճակատամարտի օրերին Ջահանգիր աղան և նրա հեծյալները անգնահատելի օգնություն ցույց տվեցին հայոց բանակին և աշխարհազորայիններին՝ նպաստելով հաղթանակի գործին։

Արցախյան հերոսամարտերում իրենց սխրանքներով փառաբանվեցին նաև եզդի ժողովրդի զավակները։ Դեռևս փետրվարյան օրերին կազմակերպվեցին տասնյակ ու տասնյակ հանրահավաքներ, որոնց մասնակցեցին հազարավոր եզդիներ։ Այդ հանրահավաքների ընթացքում հավաքագրվեցին հարյուրավոր կամավորներ Արցախի հերոսական ժողովրդին սատարելու համար։ Ստեղծվեց ոարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ։ Պետական համալսարանում ստեղծվեց ռազմական շտաբ, որի անդամները եղան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Եզդի երիտասարդները ամենուրեք կռվում էին քաջաբար։ Կռվում էին ոչ միայն տղաները, այլև կամավոր աղջիկները։ Շատերն էին ճանաչում Ասյա Խատոյանին, որը ռազմաճակատից վերադարձավ հաշմանդամ դարձած, մի ոտքը թողած մարտերում։

Արցախի ազատագրման մարտերում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին 30-ից ավելի եզդի ազատամարտիկների։ Նրանցից երեքի՝ համայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները ամփոփված են Եռաբլուրում։ Պատերազմի ընթացքում Եզդիների ազգային միությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։

Պայքարի ժամանակահատվածում էր, որ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Եզդիների համախմբումը հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար եղավ։ Եզդիները ոչ միայն հարյուր– հազարավոր ռուբլիների դրամական և նյութական օգնություն ցույց տվեցին, այլև հարյուրավոր եզդի երիտասարդներ կազմակերպված ու միասնաբար մասնակցեցին աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։ Զովունի գյուղի Ամո թաղամասի գրեթե բոլոր երիտասարդները Սպիտակում և Գյումրիում էին։ Ավելին, Ամո թաղամասի եզդիները 250000 ռուբլի փոխանցեցին աղետյալների համար բացված հատուկ հաշվին։

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ապրեցին նաև եզդի բոլոր ընտանիքները։ Նրանք հայերի հետ միասին տարան բոլոր դժվարությունները, իրենց ակտիվությամբ ու համերաշխությամբ նպաստեցին ազատ և անկախ Հայաստանի կայացմանը։ Սակայն ինչպես հայերի և Հայաստանի մյուս ազգությունների մեջ, այնպես էլ եզդիների շրջանում նկատվեց արտագաղթի երևույթ։ Ցավով պետք է նշել, որ Հայաստանից հեռացան նաև մեծ թվով եզդիներ (ըստ որոշ այլ աղբյուրների՝ այդ թիվը հասնում է եզդի բնակչության մոտ 50%-ի)։

Թեև որոշ դժվարությունների առկայությանը, որը վերաբերվում է հատկապես հեռագնա արոտավայրերից զրկվելուն, եզդիները շարունակում են իրենց ավանդական աշխատանքը՝ անասնապահությունը, մեծ նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Եզդիների ազգային միությունը լայնամասշտաբ գործողություններ է ծավալել եզդի ժողովրդի միասնությունն ապահովելու, հայ և Հայաստանի մյուս ազգությունների հետ բարեկամությունն ամրապնդելու, ազգային մշակույթը զարգացնելու, ազգային ավանդույթները պաշտպանելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրվում եզդիերեն դասագրքերի ստեղծման հարցերին։ Ազգային արժանապատվության բարձրացմանը նպաստում է եզդի մտավորականությանը օրենսդիր և գործադիր պետական մարմիններում ընդգրկելը, որի համար Եզդիների ազգային միությունը տանում է հետևողական աշխատանք։ Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը և համապատասխան կազմակերպությունների՝ ընտրական համակարգում բարեփոխումներ կատարելու, Ազգային ժողովում եզդի ներկայացուցիչ ունենալու համար։ Եզդիներին մտահոգում են նաև եզդիների մշակույթային կենտրոն հիմնելու, Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիագիտության բաժին ունենալու, Հայաստանի գրողների միությունում եզդի գրողների բաժանմունք ունենալու, Հանրային հեռուստատեսությամբ եզդիերեն հաղորդումների ժամ տրամադրելու, զոհված եզդի ազատամարտիկների հիշատակը փողոցների կամ դպրոցի անվանակոչումներով հավերժացնելու և բազմաթիվ այլ հարցեր։

Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված գնում է դեպի նոր և պայծառ հորիզոններ, գնում է դեպի հավերժություն։ Ահա եզդի ժողովրդի հավատամքը։

Կապիկը

 Ա

 Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը, որուն երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր: Ամեն անգամ, որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա: Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ: Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան… մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ:

Բ

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն, որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը: Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա: – Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ, որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե: Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝  – Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո և Ժյուլիեթի սեր մը: Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը, որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա: 

Գ 

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ, բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ, որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար: Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ: Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր:

 Դ 

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար: Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը, որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար: Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ: Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին, թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:  Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է: Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

1899թ.

Վերլուծություն

Պատմությունը զգացմունքների մասին էր, պատմությունը սովորեցրեց, որ կապ չունի դա մարդ է թե կենդանի, բոլորն էլ ունեն զգացմունքներ։ Մի մեծահարուստ մարդ իր տանը` վանդակների մեջ , պահում էր մի կապիկ, մի թութակ։ Երկուսնել զվարճացնում էին մարդկանց, մեկը իր ծիծաղելի ձայնով էր զարմացնում, մյուսը՝ հնարքներով։ Կապիկին խնամում էր մի աղջիկ։ Այդ աղջիկը և կապիկը այնքան էին ընտելացել իրար, որ կապիկը միայն աղջկան էր թողնում իրեն մոտ գալ և անգամ խանդում էր աղջկան։ Մի օր այնպես է ստացվում, որ աղջիկը գնում է՝ թողնելով կապիկին։ Կապիկն այս դեպքից հետո շատ է տխրում։ Եվ մի օր տեղի է ունենում ամենասարսափելին․ կապիկը շղթան այնքան է ոլորում, որ կարողանում է կախվել և ինքնասպան լինել։ Պատմությունը, իրոք, շատ հուզալի էր։ Այստեղ տարբեր զգացմունքներ են խառնված. կա և´ կարոտ, և´ ցավ, և´ կախվածություն․․․Եվ ես այս պատմությունից հետո հիշեցի Փոքրիկ Իշխանի խոսքերը, ըստ որի մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։ Աղջիկը չպետք է նման կերպ վարվեր կապիկի հետ…