Present Simple, Present Continuous

Put the verbs in Present Simple or Present Continuous.

teach have (2) drive leave

It’s 7.30am. Suzanne Wells is in her kitchen at home. She (1) is having breakfast. She has (2) breakfast at this time every morning. She (3) leaves home at 8.30am every day and drives(4) to work. Suzanne is a teacher. She teaches(5) at a school in Canberra.

2. Make questions in Simple Present or in Present Continuous

1 you | often | wear | jeans?

Do yo often wear jeans?

2 you | wear | jeans now?

Are you wearing jeans now?

3 it | rain | now?

Is it raining now?

4 it | often | rain | in your country?

Does it often rain in your country?

5 you | study | English every day?

Do you study English every day?

6. you | study | English at the moment?

Are you studying English every day?

3. Put Present Continuous or Present Simple

  1. write English exercises twice a week. (to write)
  2. My friend does his homework in the afternoon as a rule. (to do)
  3. My sister is doing her homework now. (to do)
  4. Don’t shout! The baby is sleeping. (to sleep)
  5. The baby always sleeps after dinner. (to sleep)
  6. What are you reading now? (to read)
  7. What books do you read for your literature lessons? (to read)
  8. What does your mother usually cook for lunch? (to cook)
  9. Is she cooking a cake now? (to cook)
  10. My wife normally works at home, but is spending this month in Italy.
  11. Most days, Tom usually cycles to work.
  12. When does the lesson start today?
  13. What’s your brother doing? He is doing the crossword in the newspaper He does it every day.
  14. I’m afraid I’ll lose this game of chess. I am playing very badly. I usually play much better (play).
  15. What’s she doing? — She is mending her husband’s socks. She always mends them. (mend)
  16. Yes, you can borrow my dictionary. I use it a lot, but I am not using it now.
  17. We do not travel by train very often.
  18. It is snowing right now. It’s beautiful! I like this weather.

4.. Put the verbs in Present Continuous or Present Simple

  1. The river is flowing very fast today — faster than usual.
  2. You are always to complaining that waiters are rude!
  3. walk to school every day. I do not take the bus.
  4. You are always to borrowing money!
  5. Robert is a vegetarian. He does not eat meat.
  6. Do you cook your own dinner every day?
  7. Are you in a hurry? — No, I am walking quickly because I’m cold.
  8. Where’s your father? — He is in the bathroom. He shaving.
  9. The neighbours forever are slamming doors and shouting during the night.
  10. My sister  takes part in the competitions almost every weekend.

Սննդային թունավորումների մասին

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից ։

Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետեւանքով: Լինում է նաեւ, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաեւ կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները: Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի եւ պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաեւ միրգն ու բանջարեղենը: Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը եւ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը: Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին: Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ եւ լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որեւէ սնունդ: Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ:

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

  • Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։
  • Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։
  • Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։
  • Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։
  • Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։

Սննդային թունավորման բուժումը

Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

  • ձեր գանգատները խիստ արտահայտված են
  • ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր
  • ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)
  • ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։

Առաջադրանք

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

օթոց- ծածկ

տեգեր- նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք

գեղարդներ- փայտե կոթով սառը զենք

ջիդաներ- տեգ

աշտեներ- երկարակոթ նիզակ

նիզակ- փայտե երկար կոթով խոցող զենք

գահավորակ- մեծ ու փափուկ բազմոց

կապարճ- նետաման

տապար- կացին

ասպար- պաշտպանական զենք

սաղավարտ- մետաղյա գլխաման

ցցունք – ցցված մաս

զրահ- ասպազեն

լանջապան – լանջը պահպանելու զրահ

վաղր- սրի տեսակ

դաշյուն- փոքրիկ սուր

Կարմիր բլուր

  • Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։
  • Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

1.Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

2. Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով:Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

Կարմիր բլուր

Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխարքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։Հնավայրի կանոնավոր ուսումնասիրությունները մեկնարկել են 1939 թ.` լույս աշխարհ բերելով շուրջ 2500 տարուց ավելի կարմիր հողի հաստ շերտով ծածկված բնակատեղին։ Այստեղից հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրություններում հանդիպող «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց» բառերը օգնեցին պարզելու հնավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը և արքայի ինքնությունը։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։Թեյշեբաինին կործանվել է Ք.ա. 6-րդ դ. սկզբին` սկյութների և բնիկ ցեղերի հարձակումներից, որոնք էլ հրի են մատնել քաղաք-ամրոցը։

Առաջադրանք

1.Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունnերի հայերեն համարժեքները: 

Տրադիցիոն, ցեխ, ցիկլ, ուտեչկա, ֆակտոր, ֆիքսել, ֆոնդ, ֆունդամենտալ, ֆունկցիա, օբիոմ, օպերացիա, օրենտացիա, սխեմա, մակետ: 

Գործողություն, կողմնորոշում, մանրակերտ, ծավալ, գործառույթ, հիմնարար, հիմնադրամ, ամրակայել, արտադրամաս, գծապատկեր, ավանդական, պարբերաշրջան, արտահոսք, գործոն: 

Տրադիցիոն- ավանդական, ցեխ- արտադրամաս, ցիկլ- պարբերաշրջան, ուտեչկա- արտահոսք, ֆակտոր- գործոն, ֆիքսել- ամրակայել, ֆոնդ- հիմնադրամ, ֆունկցիա- գործառույթ, ֆոնդամենտալ- հիմնարար, օբիոմ- ծավալ, օպերացիա- գործողություն, օրենտացիա- կողմնորոշում, սխեմա- գծապատկեր, մակետմանրակերտ։

2Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները 

Ֆրանսիական շանսոնի արքա- Շառլ Անզնավուր

Ֆարսի բլբուլ- Ֆիրդուսի

օդային դարպասներ- օդանավակայան

անգլիական թագի մարգարիտ- Հնդկաստան

անմահ քանաքեռցի- Խաչատուր Աբովյան

ազատության երգիչ- Միքայել Նալբանդյան

կանաչ ոսկի- թեյ

բոլդինյան աշուն- Պուշկինի ստեղծագործական շրջան

բուրգերի երկիր- Եգիպտոս

ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան

ոսկե հորթի երկրպագու- փողամոլ

քարայրի բնակիչ- նախամարդ

չարչարանաց լեռ- Գողգոթա

Պոսեյդոնի աղի պետություն- ծով

Զալցբուրգի ծաղիկ- Մոցարտ

Ուժ։ Բնության ուժեր։

Տիեզերական ձգողության ուժ

Այն ուժն է, որով տիեզերքում գտնվող բոլոր մարմինները իրար են ձգում:

Շփման ուժ

Այն ուժն է, որը առաջանում է երկու հպվող մարմինների միջև: Շփման ուժը միշտ ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ և ձգտում է խոչընդոտել շարժմանը

Դադարի շփումը այն ուժն է, որը ձգտում է պահել առարկային դադարի վիճակում:

Հուկի օրենքը ( առաձգականության ուժ)

Առաձգականության ուժը առաջանում է մարմնի մեջ դեֆորմացիայի ժամանակ և ձգտում է վերադարձնել մարմինը իր նախկին վիճակին:

Կշիռ

Կշիռը այն ուժն է, որով առարկան ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողության պատճառով

Գործնական աշխատանք

1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

.Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերությունը,էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը։

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

. Տարածքային գործոն. Բնառեսուրսային գործոն. Տրանսպորտային գործոն. Աշխատանքաին ռեսուրսների գործոն. Տարածքային համակենտրոնացման գործոն. Էկոլոգիական գործոն. Գիտատարության գործոն. Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն:

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Էներգատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: 

08.jpg
image032.jpg

Աշխատատար արտադրություն – աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը: 

shvejnyj_cex-shveynaya_fabrika-kari_gorcaran.jpg

Ջրատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր: 

images (3).jpg

Գիտատար արտադրություն – այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն: 

download.jpg

Հավասարություն

  • Գենդերային հավասարությունը հասկացություն է, որը սահմանում է, որ մարդիկ հավասար են իրավունքների և պարտականությունների առումով ՝ անկախ նրանց սեռից: Երբեմն այն նաև հայտնվում է որպես գենդերային հավասարություն‘ Չնայած դա կարող է հակասական թվալ, հասարակության մեջ տղամարդկանց և կանանց հավասարության հասնելու համար միշտ չէ, որ նույն վերաբերմունքը տրվում է բոլոր մարդկանց `անկախ նրանց սեռից: Այլ կերպ ասած, երբեմն կան դրական խտրականություն կոչվող օրենքներ և միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կանանց օգուտ տալ ՝ գոյություն ունեցող գենդերային անհավասարությունները փոխհատուցելու համար:
  • Շատ տեղերում գենդերային հավասարություն գոյություն չունի, հատկապես հասարակություններում, որտեղ կա ինստիտուցիոնալացված մեքենայություն: Սովորաբար այն առարկաները, որոնցում փորձ է արվում խթանել գենդերային հավասարությունը, ընտանեկան միջավայրն է (օրինակ ՝ դերերի և առաջադրանքների տարբերակում), կրթական (կրթության իրավունք) և աշխատանք (օրինակ, որոշակի աշխատանքների հասանելիություն):

Սոցիալական հավասարություն

  • Փիլիսոփայությունը, սոցիոլոգիան, մարդաբանությունը և քաղաքականությունը տարբեր առարկաներ վերլուծում են հասարակության անդամների միջև հավասարության գաղափարը: Ընդհանուր ձևով հասկացվում է, որ դա սոցիալական հավասարություն հետ կապված հասկացություն է սոցիալական արդարություն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, օրինակ, նշում է, որ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար արժանապատվությամբ և իրավունքներով», Սոցիալական հավասարությունը նաև որոշ քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և ասոցիացիաների նպատակներից մեկն է:
  • Քաղաքական մակարդակում կան տարբեր կազմակերպչական մոդելներ, որոնք ձգտում են խթանել սոցիալական հավասարությունը: Պատմության ընթացքում, երբ հասարակության մեջ մարդկանց կամ խմբերի միջև անհավասարության իրավիճակներ են տեղի ունենում, տեղի են ունենում առճակատումներ կամ սոցիալական բախումներ, որոնք ձգտում են վերջ տալ կամ հակազդել իրավիճակի այս տեսակին: Սոցիալական հավասարությունը լայն հասկացություն է և կարող է կիրառվել հասարակության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, աշխատանքը կամ առողջությունը, և այն ներառում է այլ հասկացություններ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և հավասար հնարավորությունները:

Օրենքի առջև հավասարություն

  • Օրենքի առաջ հավասարությունը մոտ է իրավական սկզբունքը որը հասարակության բոլոր քաղաքացիների համար սահմանում է ընդհանուր իրավունքների, պարտականությունների և երաշխիքների շարք: Ուստի բացառվում են ցանկացած տեսակի (կրոնական, էթնիկական, սեռային …) և արտոնությունների խտրականություններ (բխում են, օրինակ, ազնիվ կոչումներից): Դա նշանակում է, որ քաղաքացիների մասին օրենքների կիրառումը պայմանավորված չէ այն անձի տեսակից, որի նկատմամբ կիրառվում է:
  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 7-րդ հոդվածում նշում է, որ «Բոլորը (մարդիկ) հավասար են օրենքի առջև և, առանց տարբերակման, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք»:, Շատ երկրներում օրենքի առջև հավասարության սկզբունքը մարմնավորված է Սահմանադրության մեջ: Այնուամենայնիվ, շատ երկրներում չկա օրենքի առջև իրական հավասարություն, որը երբեմն ֆորմալիզմ է և ոչ թե իրականություն: Սովորաբար հասկանում են, որ ժողովրդավարական համակարգը հիմնված է իր քաղաքացիների հավասարության վրա օրենքի առջև, չնայած շատ դեպքերում այդ սկզբունքը չի կատարվում:

Ի՞նչ է ԳՄՕ-ն, օգտակար է թե՞ ոչ

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։

Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ​​մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։