Բացատրել դարձվածքների իմաստը

Աստծո կրակ- չար, չարաճճի, անկարգ

բերան ծռել – խնդրել

ականջի ետև գցել – կարևորություն չտալ, մոռացության մատնել, արհամարհել

օձիքը թափ տալ –  Մեկից զզված լինել, ազատվել

արյունը գլխին խփել- բարկանալ, զայրանալ, բռնկվել

քամուն տալ-ցրիվ տալ, վատնել, սպառել

ծտի թևով- արագ

ձեռքից փախցնել- հափշտակել

բախտին քար գցել- դժբախտացնել

երկու խոսքով- համառոտ

Բառերը արտահայտիր դարձվածքներով։

համառել- կողքը հաստացնել, իր էշը առաջ տանել

ուշաթափվել- ուշքը գնալ

ամբողջովին- ոտքից գլուխ

կարկամել- լեզուն կապ ընկնել

աղաչել- բերան ծռել

մոտիկ- քթի տակ

հեռու- յոթը սարից այնկողմ

արագ – ծտի թև

ժլատ- աչքը ծակ, ձեռքը փակ

զարմանալ- ապուշ կտրել

Флешмоб

1. Устанавливаем по словарю, кого и что можно поднять. Записываем получившиеся результаты. Поднимаем———————————————————————-․ Сочиняем веселое завершение истории. Грустил. Решил поднять себе настроение, а поднял………………….

Поднимаем-арбуз, имунитет, настроение, картину, дух, собакуб, ребенка․
Сочиняем веселое завершение истории. Грустил. Решил поднять себе настроение, а поднял смех․

2. Сочиняем шуточные формулы значений данных слов.

Подпись отсутствует

скука=тоска + меланхолия
интерес=выгода + занимательность
ужас=страх + адреналин
восторг=восхищение + радость

3. Соедините фразеологизмы и их значения:

Подпись отсутствует

(на ком)лица нет-(кто)побледнел от волнения, испуга
воспрянуть духом-прийти в бодрое настроениею
волосы дыбом- становится невыносимо страшно
не находить себе места-сильно волноваться
хоть волком вой -выражение отчаяния
стереть в порошок- безжалостно расправится скем-либо
бить тебя некому-выражение осуждения, порицания

4. Выразите несогласие с мнением собеседника:

Подпись отсутствует

-На день рождения нельзя прийти без подарка.
-Без цветов на день рождения можно приходить.
-Астрология-это наука. Сейчас о ней все помнят.

5. На Руси этим словом называли вовсе не обманщиков или воров. Так назывались мастера, которые изготавливали мошну, т.е. кошельки.

мошенники

Միավոր շրջանագծի կետերի կոորդինատները։

վարժություն 85

ա)sin (9/4)= 22

բ) cos(19/4)= -22

գ) tg(13/6)= 33

ե) sin(-11/6)= 12

զ) cos(810)= 0

վարժ․ 86

ա) sin6+ sin4* cos4= 12+ 22* 22= 12+ 24= 1

բ) cos + 2cos 3= -1 + 2 * 12= -1 + 1= 0

դ) tg 3* ctg 23+ sin = -1

գ) 2sin 3+ tg 4=  3+ 1

վարժ․ 87

ա) sin234+ cos234= 1

դ) 4cos 4* cos34sin 34= -222222= -2222= -222= -2

բ) tg 56sin 3+ cos 2= -12

գ) ctg 56tg 6= -1

վարժ․ 88

բ) 73cos 30- 3sin 150= 7332- 3 12= 212- 32= 9

ա) 2sin 30+ 3tg 60= 4

գ) tg 135 cos 120+ 3cos 60= -1 -12+ 3 12= 12+ 32= 2

դ) ctg60tg120+ cos150sin60= -1.75

վարժ․ 90- Դիցուք OA սկզբնական շառավիղն O կետի շուրջը անկյունով պտույտի հետևանքով գրավում է OB դիրքը։ Գտնել B  կետի կոորդինատները, եթե՝

ա) B(0.1)

բ)  

գ) B(12/13, 5/13)

դ) B(-7/11, -(62/11)

վարժ․ 84

                     0օ           30օ           45օ          60օ          90օ        120օ         135օ        150օ      180օ

Sin              0            12            22           32           1             32            22         12       0

Cos             1           32             22             12          0          -12          -22     -32      -1   

Tg               0            33              1              3           –          -3            -1        -33        0

Ctg             –            3              1              33            0           -33             -1     -3        –

վարժ․ 82
ա)=45օ  B22,22       բ)=34  B-22,22        գ)=-4  B22,-22                                                                                                      դ)=135օ B-22,-22

Եղիշե Չարենց

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:

Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:
Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:
Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:
Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:
Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Ուրարտու

Թեմա՝ Էրեբունի բերդ-ամրոց

պատասխանել հարցերին՝

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

Պատասխան

Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի:

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Պատասխան

1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

Պատասխան

կազմված է 3 մասի՝ Տաճարը, Պալատը, Տնտեսական մասը։

ՏԱՃԱՐ

Տաճարը նվիրված էր Խալդ աստծուն, ով համարվում էր ուրարտացիների գերագույն աստվածը։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍ

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։ Ինչպես ուրարտական մյուս ամրոցներում, Էրեբունի ամրոցում նույնպես մանրակրկիտ մշակված և կազմակերպված էր ջրամատակարարումը և ջրահեռացումը։ Ամրոցի ջրամատակարարումը ապահովվում էր ատորգետնյա ջրատարներով, որոնք միմյանց միացած կլոր քարե խողովակներ էին։ Խողովակների արտաքին տրամագիծը 40 սմ է, ներքինը 10 սմ և դրանք ամրացված էին կավով։

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄԱՍ

Արգիշտիի պալատը բաղկացած էր՝ Բնակելի և ծառայողական սենյակներից, Սուսիի տաճարից, նվիրված Իուարշե աստծուն, Բացօթյա բակից, որին շրջապատող պատերի հարուստ գրառումներից ելնելով այն ծառայում էր գործնական հանդիպումների և ընդունելությունների համար։

 Բացօթյա տարածքից ճանապարհ էր բացվում դեպի Սուսիի տաճար։ Այն հարթ տանիքով փոքր ուղղանկյունաձև տարածք էր։

Աստվածների ուրարտական պանթեոնում բացակայում էր Իուարշա աստվածը։ Գիտնականները հակված են այն կարծիքին, որ Էրեբունին հիմնադրման պահից ի վեր եղել է բազմազգ։ Իուարշան խեթա-լուվիական աստվածներից էր, որոնք ուրարտացիների կողմից նվաճված ազգ էին և կարևոր դեր են ունեցել ուրարտական պետության համար։ Որպեսզի այդ ազգը շուտ ձուլվի, ուրարտացիները իրենց ամրոցի պալատկան մասում կառուցել են այդ ազգի աստծուն նվիրված տաճար։ Տաճարն ուներ երկու զոհասեղան, որոնցից մեկը գտնվում էր տաճարի ներսում, իսկ մյուսը տաճարից դուրս։

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Պատասխան

Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:
Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1926թ.-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը» 1928)։  Սակայն 1930 թ.-ին վերադարձել է արտասահման և ապրել այնտեղ մինչ 1936թ.՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։
Իսահակյանը 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Իմ սիրելի բանաստեղծությունը

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Երեք պատմություն Իսահակյանի մասին։

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մասին հուշերը բացահայտում են նրա մարդկային դրական հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։ Այսօր ներկայացնում ենք երեք պատմություն Վարպետի մասին, որը պատմել է թատերագետ Ռուբեն Զարյանը։

Ուրբանիստը

«Մեր գրողներից մեկի հետ, որի ազգանունը հարմար չեմ գտնում տալ, կանգնած զրուցում էինք, երբ փողոցով անցնող Իսահակյանը մոտեցավ մեզ։

-Որտե՞ղ էիր, Վարպետ,- հարցրեց գրողը։

-Թալինում։

-Է՛, լա՞վ էր։

-Շա՛տ։

-Իսկի չգիտեմ էլ, թե Թալինը որտեղ է,- ասաց գրողն ու հարցրեց,- ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմով պետք է գնալ։

-Հիմիկվա գրողներդ,- ասաց Վարպետը,- Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում։

-Ես գյուղը չեմ սիրում,- արդարացավ գրողը։

-Մեր ժողովրդի արմատը գյուղացին է. պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, կենցաղը, լսել նրա ոճերը, դարձվածքները։

-Չե՛, չեմ սիրում, – վրա էր բերում գրողը նույն կատակ տոնով, չնկատելով Իսահակյանի դեմքի մռայլը։

-Դե՛, դուք ինչ գրողներ եք, գրում եք առանց ժողովրդի մեջ լինելու։ Մի հինգ գիրք կարդում եք և դրանց հիման վրա գրում մի նորը` վեցերորդը։

-Ես գերադասում եմ քաղաքի ժխորը։

Տեսնելով, որ դրությունը լրջանում է, մթնոլորտը մեղմելու նպատակով, ասացի կատակով.

-Ուրբանիստ է։

-Սա ուրբանիստ չէ, այլ թումբանի՛ստ, -վրա բերեց Վարպետը ու շարունակեց ճանապարհը։

big 1426329879 6707452 - Երեք պատմություն Ավետիք Իսահակյանի մասին

Տրամվայը

Իսահակյանի հետ փողոցի մի մայթից անցնում էինք մյուս մայթ։ Տեսնելով, որ տրամվայ է գալիս, Վարպետը կանգ առավ, ինձ էլ ձեռքով նշան արեց, որ չշտապեմ։ Վագոնավարը տեսնելով բանաստեղծին կանգնած, տրամվայն անմիջապես կանգնացրեց ու դռնակը բացեց.

-Խնդրեմ, Վարպետ։

Իսահակյանը, որ թեև տրամվայ նստելու միտք չուներ և մեր ճանապարհն էլ բոլորովին այլ կողմ էր, անհարմար զգաց չընդունել առաջարկը։ Դարձավ ինձ.

– Բարձրանա՛նք։

Վագոնը լի էր մարդկանցով։ Անմիջապես տեղ ազատեցին նրա համար։ Ես, որ կանգնած էի մնացել, նայում էի Վարպետի դեմքին։ Իրեն լավ էր զգում։ Մի փոքր անց կողքի տեղն ազատվեց։ Նստեցի։

– Երբ քեզ բարի են ուզում` առ, մի մերժիր, թեկուզ և այդ րոպեին դրա կարիքը չունենաս էլ։

Մի որոշ տարածություն անցնելուց հետո իջանք։ Վարպետը շնորհակալություն հայտնեց վարորդին։ Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի արտահայտությունը. այդ հաղթանդամ մարդը մի հեզ հայացքով ուղեկցում էր Վարպետին, երջանիկ այն գիտակցությամբ, որ գեթ մի անգամ իրեն բախտ վիճակվեց «պատվել» իր մեծ ժամանակակցին։

isahakyan3 - Երեք պատմություն Ավետիք Իսահակյանի մասին

Ծերությունը

Վարպետն ասաց.

-Շատ տարիներ առաջ էր։ Այն ժամանակ Փարիզ էի։ Փայլուն մրցանակ խոստացան նրան, ով մի բառով կարտահայտի ամենանվիրական հասկացողությունը։

Մի պահ լուռ մնաց և ապա շարունակեց խոսքը.

-Շատերը մասնակցեցին. մեկն ասաց` սեր, մի ուրիշը` հայրենիք, երրորդը` կյանք, մեկն էլ թե` ազատություն, ուրիշները` կարոտ, ձգտում, հմայք և այսպես շարունակ։

Լռեց։

-Եվ ինչ եք կարծում, ո՞վ շահեց մրցանակը։

Նայեց շուրջը նստածներին։ Ոչ ոք ձայն չհանեց։

– Շահեց նա, ով որ ամենանվիրական հասկացողությունը հայտարարեց ծերությունը։

Բոլորս էլ անակնկալի եկանք։  Վարպետը ժպտաց և ապա հայացքը կենտրոնացնելով մեկի վրա, որ նայում էի իրենց տարակուսանքով, բացատրեց.

– Հապա, սիրելի՛ս, այդպես է, ծերութունը իր մեջ ամփոփում է մնացած բոլոր հասկացողությունները։

Իսահակյանի 10 իրերը։

Գրողի՝ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին բացված տուն-թանգարանում պահվում են նրա բազմաթիվ արժեքավոր իրերը: Իսահակյանն այս տանն ապրել է կյանքի վերջին տասը տարին։

1. Ջրամանը

Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:

2. Չարենցի նվերը

Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 

Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:

Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին:

3. Գորգը

«Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:

4. Հեռուստացույցը

Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»:

5. Սնդուկը

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:

6. Մարմարի կտորները

7. «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

Ավետիք Իսահակյանի աշխատասեղանի մշտական իրերից էր «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը: Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:

8. Տուֆակերտ նստարանը

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին: Թումանյանի դստեր առաջարկությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին: Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը: Այն դրվում է թթենու տակ: Իսահակյանը շատ էր սիրում այգին գիշերով ջրել, որից հետո անրջել նստարանին նստած:

9. Գիշերազգեստը, հողաթափերն ու սկուտեղը

Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա գիշերազգեստն ու հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: Լուսանկարներից հայտնի գիշերազգեստը խնամքով ծալված-կախված է մահճակալի հարեւանությամբ դրված աթոռին, իսկ հողաթափերը՝ մահճակալի մոտ:

Ննջասենյակում մի փոքր հեռու Իսահակյանների տան սիրելի սկուտեղն է, որը Փարիզից է բերված: Այս սկուտեղով բանաստեղծի կինը՝ Սոֆին, սիրելի ամուսնուն սուրճ է մատուցել ամեն առավոտ: Իսահակյանը շատ սիրել է հատկապես կաթով սուրճը:

10. Մոր նկարն ու շալը

Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:

Խնդիրներ

Տրամվայը շարժվում է 36 կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտա- հայտեցե՛ք մետր- վայրկյաններով (մ/ վ):
10մ/վ

Ճանճը թռչում է 18 կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեցե՛ք սանտիմետր- վայրկյաններով (սմ/վ), մետր-վայրկյաններով (մ/վ):
5մ/վ, 30.000սմ/վ

Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագութ- յունները (այն արագությունները, որոնցով շարժվող մարմինը կարող է դառնալ համապատասխանաբար Երկրի, Արեգակի արբանյակ, դուրս գալ Արեգակնային համակարգից) հավա- սար են 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ: Այդ արագություններն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ) և կիլոմետր- ժամերով (կմ/ժ):
7900մ/վ, 28.440կմ/ժ

Բեռնատար ավտոմեքենայի առավելագույն արագու- թյունը 120կմ/ժ է, մարդատարինը` 160կմ/ժ, սպորտային մեքենայինը` 450կմ/ժ: Այդ արագություններն արտահայտե՛ք մ/վ-ով: 
100/3մ/վ, 400/9մ/վ, 125մ/վ:

Գրե՛ք նկարում պատկերված կենդանիների անուն- ները՝ նրանց շարժման արագության աճման կարգով: Խխունջ – 1,4սմ/վ Թիթեռ – 8 կմ/ժ Կրիա – 6մ/ր Շնաձուկ – 500 մ/ր Ծիծեռնակ – 17,5մ/վ Որսորդական շուն -1600սմ/վ Փիղ 1000 – սմ/վ Վագրակատու – 30մ/վ Ջայլամ – 80կմ/ժ

. Հաշվե՛ք 3 ժ-ում 21 կմ ճանապարհ անցած դահու- կորդի արագությունը: 
V=21/3=5կմ/ժ:

Ավտոտեսուչը չափեց, որ ավտոմեքենան 4 վ-ում անցավ 120 մ: Ճանապարհի այդ տեղամա- սում երթևեկության արագությու- նը չպետք է գերազանցի 80կմ/ժ-ը: Գերազանցե՞լ էր արդյոք վարորդը սահմանված արագությունը:
Այո։

Մարզիկը խաղադաշտի շուրջը 50 վ-ում մեկ պտույտ կատարեց: Որքան է նրա արագությունը, եթե խաղադաշտի պարագիծը 360 մ է:
7.2մ/վ։

grammer

Make the sentences interrogative and negative

1.She finished her work half an hour ago.

Did she finish her work half an hour ago?

She didn’t finish her work half an hour ago.


2.Lucy got a good mark yesterday.

Did Lucy get a good mark yesterday?

Lucy didn’t get a good mark yesterday.
3.There were a lot of mistakes in his test.

Were there a lot of mistakes in his test?

There weren’t a lot of mistakes in his test.


4.Rita left for New York last week.

Did Rita left for New York last week?
Rita didn’t left for New York last week.


5.I stayed at home yesterday evening.
6.My sister studied French last year.

Did My sister study French last year.
My didn’t sister study French last year.


7.We moved to a new flat two years ago.

Did We move to a new flat two years ago?
We didn’t move to a new flat two years ago.


8.Harry was busy in the morning.

Was Harry busy in the morning?

Harry was not busy in the morning.

9.They discussed the matter after classes.

Did they discuss the matter after classes?

They did not discuss the matter after classes.
10.We wrote about our feelings after reading the book.

Did we write about our feelings after reading the book?

We did not write about our feelings after reading the book.

Առաջադրանք

1.Կազմեցե’ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.մակ- ,  ստոր- -պան,  -անակ

Մականուն, մակբայ, մակերես, մակդիր

Ստորերկրյա, ստորջրյա, ստորագիր, ստորադաս

Ճոճանակ, ժամանակ, հաղթանակ

2․Տրված բարդ բառերի  առաջին արմատով կազմիր նոր բարդ բառեր՝ այն դարձնելով վերջին բաղադրիչ։ ծաղկաթերթ —գրամենքենա —թղթատար —գունանկար —ախտահարել —սիրահոժար —խաղահրապարակ —թվաքանակ —տիրացու —հուսախաբ —

Արևածաղիկ, ձնծաղիկ, ստորագիր, մատենագիր, ստվարաթուղթ, անվանաթուղթ, երկնագույն, փիրուզագույն, գույնզգույն, թոքախտ, ընկերասեր, մարդասեր, վերջնախաղ, բազմաթիվ, տանտեր, լիահույս

3․Բառակապակցությունները գրիր մեկ բառով․Խոտ ուտող —կյանք սիրող —հեքիաթ ասացող —մարդկանցից խուսափող —նրբորեն հյուսված —դրամ շորթող —ինքն իրեն մոռացած-սակավ խոսող —լայն փողքերով —խորշոմներով պատված —

Խոտակեր, կենսասեր, հեքիաթասաց, մարդախույս, նրբահյուս, դրամաշորթ, ինքնամոռաց, լայնափող, խորշոմապատ