Գրիգոր Զոհրապ – Կապիկը – վերլուծություն

Գրիգոր Զոհրապը 20րդ դարի նովելագիր է, նա համարվում է նովելի իշխան։

Այս նովելը զգացմունքների մասին էր, պատմությունը սովորեցրեց, որ կապ չունի, դա մարդ է, թե կենդանի, բոլորն էլ ունեն զգացմունքներ։ Մի մեծահարուստ մարդ իր տանը` վանդակների մեջ , պահում էր մի կապիկ, մի թութակ։ Երկուսն էլ զվարճացնում էին մարդկանց, մեկը իր ծիծաղելի ձայնով էր զարմացնում, մյուսը՝ հնարքներով։ Կապիկին խնամում էր մի աղջիկ։ Այդ աղջիկը և կապիկը այնքան էին ընտելացել իրար, որ կապիկը միայն աղջկան էր թողնում իրեն մոտ գալ և անգամ խանդում էր աղջկան։ Մի օր այնպես է ստացվում, որ աղջիկը գնում է՝ թողնելով կապիկին։ Կապիկն այս դեպքից հետո շատ է տխրում։ Եվ մի օր տեղի է ունենում ամենասարսափելին․ կապիկը շղթան այնքան է ոլորում, որ կարողանում է կախվել և ինքնասպան լինել։ Պատմությունը, իրոք, շատ հուզիչ էր։ Այստեղ տարբեր զգացմունքներ են խառնված. կա և´ կարոտ, և´ ցավ, և´ կախվածություն․․․Եվ ես այս պատմությունից հետո հիշեցի փոքրիկ իշխանի խոսքերը, ըստ որի՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։ Աղջիկը չպետք է նման կերպ վարվեր կապիկի հետ…Նաև նշեմ, որ Գրիգոր Զոհրապը եղել է ռեալիստ գրող, և պատկերել կյանք ինչպես որ է, դա մենք հասկանում ենք հենց նովելից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *