Կենսաբանություն նոյեմբեր ամսվա ամփոփում

  • Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները:
  • Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևերն են։Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։ Վիրուսները առաջին անգամ նկարագրվել են Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Վիրուսները բաղկացած են երկուսից երեք մասերից՝բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։:

2. Բերել մեկ վիրուսի օրինակ, նկարագրել հիվանդությունը, վարակման աղբյուրները և բուժման մեթոդը:

Օրինակ` թռչնագրիպ, կորոնավիրուս, գրիպ, խոզագրիպ:

Թռչնագրիպ սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է՝ մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը։


Ախտորոշում

H5N1 գրիպի շտամով հարուցված կլինիկական հաստատումը, հատկապես՝ առաջին դեպքերի, դժվար է։ Նախնական ախտորոշումը կարող է իրականացվել կլինիկական նշանների հիման վրա՝ համաճարակաբանական տվյալների համադրությամբ՝

  1. բարձր տենդ, համակցված դժվար շնչառությամբ և հազով։
  2. դիարեա՝ արյան հետքերի բացակայությամբ։
  3. կոնյուկտիվիտի և ցանի բացակայություն։
  4. տարածքում կենդանիների, առաջին հերթին թռչունների շրջանում գրիպի H5N1 բռնկման կամ ընտանի թռչունների անկման առկայություն։
  5. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից շուրջ 7 օր առաջ հիվանդի հետ շփում, որի մոտ հաստատվել է գրիպի H5N1 ենթատեսակը,։
  6. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից 7 օր առաջ անհայտ ծագումնաբանությամբ սուր ռեսպիրատոր ախտանշաններով հիվանդի հետ շփում, այդ թվում՝ մահացու ելքով,
  7. հիվանդը նշում է, որ եղել է կենդանիների, հատկապես թռչունների, շրջանում գրիպի H5N1 բռնկմամբ երկրներում կամ տարածքներում։
  8. Հիվանդի մասնագիտական ռիսկի առկայություն։ Գրիպ Ա H5N1-ը վերջնական ախտորոշվում է լաբորատոր հաստատումից հետո (H5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն՝ H5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ H5 հակամարմինների որոշում՝ հիվանդի շիճուկում) մոլեկուլյար – գենետիկ հետազոտություն պոլիմերազիային շղթայաձև ռեակցիա կան կամ վիրուսի անջատում դրական վիրուսային կուլտուրա A/H5։

Բուժում

Հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում։ Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ, քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո։ Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին հերթին նեյրամինիդազների հավելյալներ՝ կապված վերջիններիս լայն սպեկտորի ազդեցության հետ. 1. Օզելտամիվիր (Ozeltamivir Տամիֆլյու), 75 մգ օրվա մեջ 2 անգամ, 5 օրվա ընթացքում, ընդունելիս հիվանդության վաղ շրջանում, հատկապես առաջին օրերին, արտահայտված արդյունավետություն։ Տամիֆլյուն ցուցված է գրիպ Ա H5N1-ով հիվանդ մեծահասակներին, մինչ և 12 տարեկան և բարձր երեխաներին։ Տամիֆլյուն մինչև 12 տարեկան երեխաներին ցուցված չէ։

3. Ինչ է իրենից ներկայացնում տրանսկրիպցիան և տրանսլացիան:

Տրանսկրիպցիան  գենային արտահայտման առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ: Տրանսլացիան  բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹ սպիտակուցների ինֆորմացիայի փոխանցումը։

4. Ներկայացրեք բջջի հիմնական օրգանոիդներ:Էնդոպլազմային ցանց

Գոլջիի համալիր

Ռիբոսոմներ

Միտոքոնդրիումներ

Ցետրիոլներ

Լիզոսոմներ 

Պլաստիդներ 

Վակուոլներ 

Ներառուկներ 

Բջջակորիզ

Կորիզակ

5. Գրել նախակորիզավորների ընդհանուր կառուցվածքը:

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

 Մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

6. Ներկայացրու ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը:

Փոտոսինթեզը դա երկրի վրա ամենակարևոր կենսաքիմիական մեխանիզմներից մեկն է, քանի որ այն ներառում է օրգանական սննդանյութերի արտադրություն, որոնք պահպանում են արևի լույսի էներգիան տարբեր օգտակար մոլեկուլներում (ածխաջրեր): Այդ իսկ պատճառով նրա անունը ծագել է հունարեն photo, «լույս» և «բաղադրություն», «համադրություն» բառից։ Սինթեզված օրգանական մոլեկուլները կարող են օգտագործվել որպես քիմիական էներգիայի աղբյուր՝ աջակցելու այնպիսի կարևոր գործընթացներին, ինչպիսիք են բջջային շնչառությունը և նյութափոխանակությունը:

  • Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակություն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *