Տրանսլյացիա

ՌՆԹ-ի կոդոններ

ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը (օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին (Լիզ) ամինաթթուն)։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին (ՄԵԹ) ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։ Կան երեք կոդոններ(UAA, UAG, UGA), որոնք ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս։ Դրանք կոչվում են ստոպ կոդոններ։

նախորդող փուլ և ՌՆԹի սպլայսինգ

Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է տՌՆԹ (տեղեկատու ՌՆԹ)-ին։ Տրանսկրիպցիայից հետո տՌՆԹ-ն ենթարկվում է ապլայսինգի (պրոցեսինգ)։ Սպյայսինգը տՌՆԹ-ին պատրաստում է տրանսյացիայի։ Տրանսկրիպցիան կատարվում է կորիզի ներսում, որտեղ ԴՆԹն և ՌՆԹ-ն պաշտպանված են ֆերմենտներից։ Տրանսլյացիան ի տարբերություն տրանսկրիպցիայի տեղի է ունենում կորիզից դուրս՝ ռիբոսոմներում։ Այդ իսկ պատճառով տՌՆԹի ծայրերին ավելանում են լրացուցիչ նուկլեոտիդներ, որոնք կոչվում են գլուխ և պոչ։ Վերջիններս պաշտպանում են տՌՆԹ-ին ֆերմենտներից։ տՌնթ-ի մեջ տրանսկրիպցիայից հետո առաջանում են կոդավորող և չկոդավորող հատվածներ, որոնք համապատասխանաբար էքսոններ և ինտրոններ։ Սպլայսինգի ժամանակ ինտրոնները հետանում են տՌՆԹ-ից։ Այսպիսով սպլայսինգից հետո տՌՆԹ-ն կազմված է լինում կոդավորող հատվածից, գլխից և պոչից։

փոխադրող ՌՆԹ

փՌՆԹ

ՓՌՆԹի դերը տրանսլյացիայում նուկլեոտիդների լեզվից փոխակերպումն է ամինաթթուների լեզվի։ փՌՆԹ-ն կազմված պոլինուկլեոտիդային շղթայից, անտիկոդոնից և ամինաթթվի միանալու տեղից։ Անտիկոդոնը փՌՆԹ-ի ան հատվածն է, որը կազմված է 3 հիմքից և կոմպլիմենտար է տՌՆԹ-ի կոդոնին։ Տրանսլյացիայի ժամանակ փՌՆԹ-ն անտիկոդոնով միանում է տՌՆԹ-ի կոդոնին և նրա մյուս ծայրի միանում է համապատասխան ամինաթթու։

տրանսլյացիայի փուլերը

տրանսլյացիայի էլոնգացիա

Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում։ Այն կատարվում է երեք փուլով՝

  1. Ինիցիացիա(սկիզբ)
  2. Էլոնգացիա(երկարացում)
  3. տերմինացիա(ավարտ)

Ինիցիացիա

Սպլայսինգից հետո տՌնթ-ին միացել էին չկոդավորող հատվածներ՝ գլուխ և պոչ, դրանք, բացի պաշտպանելուց տՌՆԹ-ին. նաև օգնում է նրան միանալ ռիբոսոմին։ Ինիցիացիաի ժամանակ տՌՆԹ-ն միանում ռիբոսոմի փոքր ենթամիավորին, իսկ փՌՆԹ-ն գտնվելով ռիբոսոմի A հատվածում միանում է տՌՆԹ-ի ստարտ կոդոնին, որտեղից էլ սկսվում է տրանսյացիան։ Ստարտ կոդոնը AUG կոդոնն է, փՌՆԹ-ի անտիկոդոնը UAC, որը իր հետ բերում է ՄԵԹ ամինաթթուն։

Էլոնգացիա

Ինիցիացիայից հետո առաջանում է առաջին ամինաթթուն։ ՓՌՆԹ-ն տեղափոխվում է P հատված։ Մյուս փՌՆԹ-ն ճանաչում է կոդոնը և բերում համապատասխան ամինաթթուն։ Նոր եկած փՌՆԹ-ն միանում է ռիբոսոմի A հատվածին։ Այն փՌՆԹ-ն, որը գտնվում է ռիբոսոմի P հատվածում իր ամինաթթուն միացնում է A հատվածի վրա գտնվող փՌՆԹ-ի ամինաթթվին, առաջացնելով պեպտիդային կապ, և հեռանում։ A հատվածում գտնվող փՌՆԹն տեղափոխվում է ռիբոոմի P հատված։ Դրանից հետո A հատվածին է միանում նոր փՌՆԹ-ն և գործընթացը կրկնվում է։ Այս գործընթացը շարունակվում է մինչև տերմինացիան։

Տերմինացիա

Էլոնգացիան շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հասնում է ստոպ կոդանին (UAA, UAG կամ UGA)։ Ի տարբերություն ստարտ կոդոնի ստոպ կոդոնները ամինաթթու չեն սինթեզում, այլ միայն հայտարարում տրանսլյացիայի ավարտը։ Ստոպ կոդոնին հասնելուն պես ամիանաթթուների ավարտուն պոլիպեպտիդը անջատվում է փՌՆԹից։ Ռիբոսոմները բաժանվում են ենթամիավորների։ Տրանսլյացիան համարվում է ավարտված։

MKHITAR SEBASTATSI

Mkhitar Sebastatsi was born in 1676 in Sebastia.His real name was Manuk ,but when he became a clergyman,he got a new name Mkhitar.He was an Armenian Catholic monk,as well as prominent scholar.The Armenian historian Stepanos Nazarian described him as the «second Mesrop Mashtots». His parents gave him a good education to prepare him to assume the family business. Instead, from an early age, he wanted to become a monk. Refused permission for this, he found a young companion to flee to the mountains where they might live as hermits. Quickly found by his parents he was returned home.

 Still refused permission to enter the monastery by his parents, he began to frequent a neighboring family which consisted of a mother and her two daughters who lived a monastic form of life in their home, which they shared with an elderly priest.

in 1691 Manuk fianally received permission from his parents to work in the monastery.This time he changed his name to Mkhitar.

After his admittance to monastic life, Mkhitar began to see that the state of monastic life was extremely low after the devastating destruction of the Armenian monasteries in previous centuries. He began to seek out a source of true learning of the spiritual life, being taken to various monasteries by several traveling religious scholars who promised to teach him what he sought if he would serve them. During this period, he came into contact with members of the Roman Catholic religious orders ,who were active in Armenia. Learning about Catholicism, he came to feel that Rome  would be the best place to do the theological studies he had long sought. He determined to set out for there, but received many setbacks of both health and the rejection of those Armenian monks and bishops along the way who rejected Western doctrines. Finally he was forced to return to his home town, walking barefoot, though he was suffering from jaundice. Slowly regaining his health there, in 1696 he was ordained a priest by the Abbot of Holy Cross Monastery.

Two years later, escaping persecution by the Ottoman  authorities, the order moved to  Peloponnese.

In 1715,the Congregation was moved to St Lazarus Island . Mkhitar built up the monastery on the island .

Mkhitar died at the monastery on 27 April 1749 and is buried in the monastery church.

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝ 1.մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին: 2.ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։ 3.ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլեոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։ 4.ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։ 5.ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։ 6.Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման (պրոցեսինգ)։ 7.ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն։ Եթե այդ գենը կոդավորում է սպիտակուց, ապա ՌՆԹ-ն կլինի ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ)։ Վերջինս հետագայում կծառայի կաղապար սպիտակուցի սինթեզի համար: Սակայն գենը կարող է կոդավորել նաև չկոդավորող ՌՆԹ (ինչպես ՄիկրոՌՆԹ), ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ), փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ), կամ մեկ այլ ֆերմենտային հատկությամբ օժտված ՌՆԹ (ռիբոզիմ): Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները։ Վիրուսաբանությունում այս եզրույթը կարող է օգտագործվել նաև բնութագրելու ի-ՌՆԹ-ի սինթեզը ՌՆԹ մոլեկուլից։ Այդ գործընթացը կատալիզվում է վիրուսային ՌՆԹ-ռեպլիկազի կողմից։

MUCH , MUCH A/AN SOME AND ANY

Ex.1 Insert many or much

1.There is some fruit in the basket.much

2. There is much money in my purse.

3. There are letters in the letter-box.many

4. There is much work for you today.

5. There is some information in this book.much

6.There are many sentences in this exercise.

7. There are some mistakes in your dictation.many

8. There is too much homework for today.

9. There are some fashionable dresses in this shop.many

10. There is too much noise in the classroom.

Ex.2 Insert a/an or some

1.There is a bird in the cage.

2. There is some water in the jug.

3. There are some sandwiches on the tray.

4 There is some money in his pocket.

5.There is some sugar in the bowl.

6. Mathematics is an important subject.

7. There is a bank in this sreet.

8.There are some newspapers in my bag

9. There is some wine in the bottle.

10. There are some maps on the walls.

11 Some students are quite intelligent

Բագարան, Երվանդաշատ

Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։
    Այն ուներ հոգևորական կենտրոնի նշանակություն։
  2. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։
    Բագարանում են Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։ Ս. Շուշանիկ եկեղեցու հետ կապված կա երկու ավանդություն առաջին՝ այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։
    Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Մ․թ.ա. III դ. վերջին հիմնադրել է Երվանդ Դ-ն։
  4. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։
    Գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

ՄԵխանիկական աշխատանք, հզորություն։

Մեխանիկական աշխատանք կհամարենք այն մեծությունը, որը ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը ուժի ազդեցության տակ:

մեխանիկական աշխատանքը նշանակում ենք ՝ A:

A=F•S

A-աշխատանք

F-ուժ

S-տեղափոխություն

Հզորությունը ցույց է տալիս աշխատանք կատարելու արագությունը:

N=A:T

N-հզորություն

A-աշխատանք

T-ժամանակ

Վանո Սիրադեղյան, Սիրելու տարիք

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Անանիա Շիրակացի

605/610 թ., Շիրակի Անանեաք կամ Շիրակավան գյուղ     685/690 թ.
Անանիա Շիրակացին վաղ միջնադարի մաթեմատիկոս էր, տոմարագետ, աստղագետ, աշխարհագետ, փիլիսոփա, օդերևութաբան: Նա առաջինն է կայուն հիմքերի վրա դրել ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:
Անանիա Շիրակացու արձանը Երևանի Մատենադարանի առջև

Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և  դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից:Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը:Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները:Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար: 

Խնդիր

Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

Լուծում

1/5+1/10=2/10+1/10=3/10

10/10-3/10=7/10

240+2000=2240լ

7/10=2240լ

2240:7=320

320×10=3200լ

Պատասխան՝ 3200լ ։

Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։

Լուծում

1/4+1/8=2/8+1/8=3/8

8/8-3/8=5/8

5/8=150 կենդինար

150:5=30

30×8=240 կենդինար

Պատ.` 240 կենդինար:

Վանո Սիրադեղյան «Գյադաների ժամանակը »

Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:

Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է:

Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում:

Գնան ու գան: Գնան ու գան:

Շրթներկ

Շրթներկ կոսմետիկ արտադրանք է՝ շրթունքները ներկելու, պաշտպանելու կամ խոնավացնելու համար։ Պատրաստվում է կենդանական ճարպից։

Բաղադրություն՝

Շրթներկի հիմնական բաղադրիչներն են հիմքը, հավելումները, ներկող խառնուրդը, անուշահոտ բույրերը։

Մոմը որոշում է շրթներկի ձևը , ապահովում է նրա հաստատուն և պլաստիկ լինելը։ Սկզբում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, բայց այն հանդիսացել է ուժեղ ալերգեն, ինչպես մեղրը և մեղվաբուծության այլ մթերքներ։ Այսօր բարձրորակ շրթներկ ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքով։

Յուղեր։ Շրթներկի արտադրության համար հիմնական յուղը գերչակի յուղն է։ Նրա գլխավոր առավելությունը թթվակայուն լինելն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներն օգտագործում են կոկոսի յուղ ։ Յուղն օգտագործվում է նաև որպես հավելում։

Ներկեր։ Պատմականորեն շրթներկի արտադրության մեջ առաջին անգամ որպես ներկ օգտագործվել է որդան կարմիրը։ Դրա գույնը կարող է փոխվել մոխրագույնից մինչև վառ մանուշակագույն։

Հավելումներ։ Շրթներկերի մեջ որպես հավելումներ ավելի հաճախ հանդիպում է վիտամին А և Е ։ Նրանք ունեն հակաբորբոքային հատկություններ, պարունակում են բուսայուղեր, թուրմեր և արևապաշտպան զտիչներ։ Որպեսզի շրթներկի օգտագործման ժամկետը երկար լինի, նրա յուղային հիմքին անպայման ավելացնում են հակաթթվային էլեմենտներ և կոնսերվանտներ։ Ժամանակակից շրթներկի մեջ ավելացնում են նաև թաղանթաստեղծ բաղադրամասեր (պոլիմերներ և սիլիկոնային արտադրանք, որն ապահովում է շրթներկի փայլ ու կայունությունը)։ Պոլիմերները շրթունքի վրա առաջացնում են նրբագույն ծածկույթ։ Այդ թաղանթ–ծածկույթը ապահովում է կայունությունը և պաշտպանում է շուրթերը խոնավության կորստից։ Բուրավետ հոտերը ծածկում են շրթներկի հումքի հոտը և նրան իր բույրն է տալիս։

Հետաքրքիր փաստեր

1929 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից սկսած տնտեսության մեջ գոյություն ունի այսպես կոչված «շրթներկի էֆեկտ» հասկացությունը։ Դժվար ժամանակներում օգտագործողները ձգտում են տնտեսել և դադարում են փող ծախսել մեծ և թանկարժեք իրերի վրա։ Մեքենաների վաճառքը նվազում է, ընկնում է վաճառվող բնակարանների թիվը, ավելի քիչ են գնում կահույք և կենցաղային տեխնիկա։ Սակայն կոսմետիկ միջոցները որպես մանր և բյուջեն չվնասող միջոցներ, շարունակում են գնել։ Այսպես 1929—33 թվականներին ԱՄՆ–ի արդյունաբերական արտադրանքները կրկնակի նվազել է, իսկ կոսմետիկ ընկերությունների շահույթն, ընդհակառակն, ավելացել է։

ին Հունաստանում շրթներկի օգտագործումը կնոջ վաղեմի մասնագիտություն ունենալու վկայությունն էր, քանի որ այդ ժամանակարրջանում կանայք չէին դիմահարդարվում, իսկ շրթներկի օգտագործումը կնոջը նկատելի էր դարձնում:

1650թ-ին Բրիտանիայի խորհրդարանը փորձում էր արգելել շրթներկի օգտագործումը:

Հռոմեական կայսրությունում շրթներկի օգտագործումը որոշակի դասային պատկանելիություն էր նշանակում և այն օգտագործում էին նաև տղամարդիկ:

Ջորջ Վաշինգտոնը դիմահարդարվում էր և շրթներկ էր օգտագործում:

1915թ-ին Կանզասի նահանգում որոշում ընդունվեց, որ մինչև 44 տարեկան կանայք չեն կարող շրթներկ օգտագործել, որպեսզի սխալ տպավորություն չթողնեն:

Ելիզավետա II թագուհին ուներ շրթներկի հատուկ երանգ, որ համապատասխանում էր նրա թագադրման ժամանակ կրած հագուստի գույնին:

Էլիզաբեթ Թեյլորը պաշտում էր կարմիր շրթներկը և պահանջում էր, որ այն իրենից բացի որևէ մեկը չօգտագործ այն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը արգելեց բոլոր տեսակի դիմահարդարման միջոցների արտադրությունը` բացի շրթներկից:

2000-ական թվականներին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Ամերիկայում կանանց 80 %-ը օգտագործում է շրթներկ: Նման ցուցանիշը 10 %-ով բարձր է ֆրանսուհիների շրթներկ գնողների ցուցանիշից: