ՀՀ մարզեր

Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի։ Մարզպետներն իրականացնում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում։ Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։

ՄարզըՄարզկենտրոնը
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան
Վայոց ձորԵղեգնաձոր
ՏավուշԻջևան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *