Մեյոզ

1.Գրել մեյոզի փուլերը (Յուրաքանչյուր փուլը, ներկայացրեք մի քանի նախադասությունով):

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

2.Ո՞ր բջիջներն են բազմանում մեյոզի ժամանակ:

Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։

3.Մեյոզի և միտոզի տարբերությունը:

Մեյոզը դա  բաժանում է, որի արդյունքոմ առաջանում են սեռական բջիջներ:

Միտոզը բջջի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ, որի արդյունքում բջջի գենետիկական նյութը հավասար բաշխվում է առաջացած դուստր բջիջների միջև։

  • միտոզից հետո ստացվում է ընդամենը 2 բջիջ, իսկ մեյոզը ձևավորվում է 4-ը։
  • միտոզը առաջացնում է միայն մեկ բաժանում, մինչդեռ մեյոզը 2:
  • միտոզը արտադրում է մարմնի բջիջներ (սոմատիկ բջիջներ), մինչդեռ մեյոոզը արտադրում է միայն վերարտադրողական բջիջներ։
  • միտոզի արդյունքում ստացվում են բջիջների նմանակներ, մեյոզի արդյունք կարող են լինել միայն տարբեր բջիջներ։
  • Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների թիվը մնում է նույնը, սակայն մեյոզից հետո դրանք նվազում են 2 անգամ։
  • Մեյոզի երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատվածում քրոմոսոմների կրկնապատկում տեղի չի ունենում, քանի որ դրանք արդեն կրկնակի են:

Մեյոզի երկրորդ բաժանումը ոչնչով չի տարբերվում միտոզից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *