Փետրվար ամսվա ամփոփում

Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ:

Մեյոզ՝ ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ սեռական բաժանման իրականացվող հատուկ  եղանակ: Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ: Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ,  իսկ իգականը՝ ձվաբջիջներ:

Համեմատել մեյոզը և միտոզը (նմանությունը և տարբերությունը):

Միտոզը և մեյոզը երկուսն էլ էուկարիոտիկ բջիջներում միջուկի բաժանման ձևերնեն: Միտոզի նպատակը բջիջների վերականգնումն է, աճը և անսեռ վերարտադրությունը, մինչդեռ մեյոզի նպատակը սեռական վերարտադրության համար գամետների արտադրությունն է: Միտոզը մեկ միջուկային բաժանում է, որի արդյունքում առաջանում են երկու միջուկներ, որոնք սովորաբար բաժանվում են երկու նոր դուստր բջիջների: Միտոզի և մեյոզի հիմնական տարբերությունները տեղի են ունենում մեյոզի I-ում։ 

Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։ 

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը: Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ: Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2  կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ: 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում էսաղմը։

Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները: 

Վիրուս՝ ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջներում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը։

Համեմատել Քովիդ19-ը Օմիկրոնի հետ։

Երբ վիրուսը լայնորեն տարածվում է և դառնում է բազմաթիվ վարակների պատճառ, վերջինիս մուտացիայի հավանականությունը մեծանում է։ Որքան շատ տարածվի վիրուսը, այնքան ավելի շատ փոփոխությունների այն կենթարկվի։

Օմիկրոնի ժամանակ ստամոքսաղիքային համակարգի խանգարումները կարող են ավելի հաճախ դիտարկվել Օմիկրոնով վարակվածների շրջանում՝ հատկապես երեխաների մոտ։ Օմիկրոնին հատուկ ախտանշաններից կարող է լինել նաև գիշերային քրտնարտադրությունը։ Օմիկրոնով վարակված անձինք էապես ավելի թեթև են տանում հիվանդությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *