Աշխարհագրություն

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

1․ Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր :

Աֆրիկա, Ռուսաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Արգենտինա, Սուդան, Իրան, Մոնղոլիա, Նիգերիա, Պակիստան, Թուրքիա, ֆրանսիա, Ուկրաինա, Կամերուն, Նորվեգիա, Գերմանիա, Ադրբեջան, Դանիա, Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել, Լյուքսենբուրգ, Անդորրա, Լիխտենշտեն, Մոնակո:

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման․

Հնդկաստան, Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա, Եթովպաի, Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Արգենտինա, Ուկրանիա, Սիրիա, Բելգիա, Սերբիա, Լիբանան, Ուրուգվայ, Մոնղոլիա, Ալբանիա, Բրունեյ,Կիպրոս:

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները։

Ռուսաստան, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ղազախստան, Ալժիր, ԿԴՀ,  Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Ինդոնեզիա, Սուդան:

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա, Նիգերիա, Բանգլադեշ, Ռուսաստան, Մեքսիկա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆիլիպիններ, Եգիպտոս, Վիետնամ:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը:

Դասի հղումը։

  1. Թվարկել աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմության փուլերը։ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ, ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, ՆՈՐԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՒԼԸ
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը բնութագրել, որպես երկրների քանակական և որակական փոփոխությունների միասնության արդյունք։
  3. Տրամաբանական ինչ հիմքերի վրա է կատարվում երկրների խմբավորումը։ Նրանց զարգածվածության մակարդակի, հզորության հիման վրա։ 
  4. Ի՞նչ է համաշխարհային գաղութատիրական համակարգը։ Ե՞րբ է ձևավորվել այն (ինքնուրույն աշխատանք)։ 16-րդ դարի վերջից սկսվում է քաղաքական ասպարեզում նոր էջ: Սա առաջին կապիտալիստական հարաբերությունների սկիզբն էր: Դարեր, երբ աշխարհը սկսում է ստեղծել հսկայական գաղութային կայսրություններ, որոնք նվաճեցին ամբողջ աշխարհը: Սկսվեց գաղութատիրական համակարգը։
  5. Հիմնավորե՜ք որ աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է փոփոխության ենթարկվել (ինքնուրույն աշխատանք)։ Քանի որ պատմությունն արդեն ցույց է տվել, որ ամեն օր նոր երկրներ են առաջանում կախված պատերազմներից, քաղաքական համաձայնեցումներից եւ այլն։
  6. Աշխարհի քաղաքական քարտեզով որոշե՜ք Հայաստանի հարևան երկրները և դրանց մայրաքաղաքները։ Ուրվագծային քարտեզի վրա գունավորե՜ք և մակագրե՜ք դրանք։ Հայաստանի հարեւաններն են՝ Վրաստանը- Թբիլիսի, Թուրքիան- Անկարա, Իրան- Թեհրան, Ադրբեջան- Բաքու

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

Աշխարհագրական թաղանթի խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները: Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են գլխավոր, մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիման:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկված տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ), իսկ բարեխառն գոտում, որն ամենահամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների, կիսանապատաների և անապատների):

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: 

Աշխարհագրական համալիր պայմաններից կախված առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից տարածվելով միջօրեականների
ուղղությամբ: Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799-1804 թթ. ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային, բարձրալեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:

Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից: Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է նրա գոտիների կազը:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)
  • Աշխարհագրությունն առաջացել է քանի որ մարդիկ կարիք ունեն գծել ինենց պետությունների տարածքները, բացի այդ աշխարհագրության շնորհիվ մարդիկ ուսումնասիրում են նաեւ այն օգտակար հանածոները, նրանց գտնվելու վայրերը, գետերը, լճերը։ Բացի այդ Աշխարհագրությունը բավական լայն նշանակություն ունի, այն կապված է համարյա բոլոր գիտությունների հետ՝ Ֆիզիկա, Քարտեզագրություն, քիմիա եւ այլն։ 
  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

Աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:

Բնական աշխարհագրություներն են երկրաձևաբանություն ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն,կլիմայագիտություն,ջրաբանություն,հողերի աշխարհագրություն,մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն,կենսա աշխարհագիտություն:Հասարակական աշխարհագիտություններն են՝տարածաշրջանային հասարակական ։

  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 
    • հայրենագիտություն,բնագիտություն, կենսաբանություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *