Իմ սիրելի թունավոր ուտելիքը/ըմպելիքը

Ես ընտրել եմ որպես իմ սիրելի թունավոր ըմպելիք կոկա կոլան։

Կոկա-Կոլան օրգանիզմի վրա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն։ Արգելվում է գաստրիտով կամ ստամոքսի հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որի պատճառով արգելվում է խմել շաքարային դիաբետով հիվանդներին։ Կոկա Կոլան հատկություն ունի օրգանիզմից դուրս մղել կալցիումը, որի հոտևանքով առաջանում է կալցիումի պակաս։ Ապացուցվել է, որ դրա շարունակական օգտագործումը վնասում է երիկամներին։

Բաղադրությունը

Այժմ «դասական» Կոկա Կոլայի բաղադրությունն է.

  1. շաքար
  2. գունանյութ 
  3. օրթոֆոսֆորական թթու 
  4. կոֆեին
  5. ածխածնի երկօքսիդ 

Կոկա֊Կոլայի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։

Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ 1916 թվականին բիզնեսը հասնում է իր բարձրակետին, երբ կոկա-կոլան սկսում են վաճառել այժմ հայտնի՝ հատուկ դիզայնի շշերով։

Հետաքրքիր փաստեր

Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։

1888 թվականին Փոմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլայի արտադրությամբ։

Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։

Կոկա-Կոլան որպես մաքրող միջոց

Շնորհիվ այն բանի, որ Կոկա-Կոլան բաղկացած է մի շարք քիմիական նյութերից, որոնք կարող են օգտագործվել որպես մաքրող միջոցներ, ինքն էլ կարող է հանդես գալ որպես մաքրող միջոց։ Շատ դեպքերում դրանով մաքրում են զուգարանակոնքը և թեյնիկը։ Օգտագործվում է նաև ամանեղենը մաքրելիս։ Այն ավելի լավ է մաքրում սպասքը, քան սովորական ջուրը։ Սակայն չի կարելի ասել, որ այն նույն կերպ կարող է մաքրել ատամները, հակառակը` այն ատամները դեղնացնում է։ Հետաքրքիր է նաև այն, որ Ղազախստանի Հաղթանակի հրապարակը մաքրել են Կոկա Կոլայով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *